Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Քաղաքական կոալիցիան վատ վիճակում է , առաջիկայում սպասվում են խնդիրներ»

Հոկտեմբեր 05,2012 12:26

Արդոք ՀՅԴ-ն առաջադրելո՞ւ է իր թեկնածուին Գյումրիում եւ Երեւանում: Այսօր ԱԺ-ում հրավիրած ճեպազրույցում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ երկուշաբթի օրվանից է սկսվելու առաջադրումը. «Մենք կնայենք մեր հնարավորությունները, մեր թեկնածուների հնարավորությունները, ձեզ կտեղեկացնենք: Պետք է նկատի ունենալ Հայաստանում վերջին ընտրությունների բնույթը»:

Ըստ պարոն Վարդանյանի, լուրեր տարածվեցին, թե բացառված չի, որ Գյումրիի քաղաքապետ դառնա Սամվել Բալասանյանի որդին: ՀՀԿ-ն շատ էլ ուշադրություն չդարձրեց այդ կողմնակի առաջարկին:

Նա նշեց, որ ընդհանրապես քաղաքական կոալիցիան վատ վիճակում է եւ առաջիկայում սպասվում են խնդիրներ: Հարցին՝ կմանրամասնե՞ք ինչ նկատի ունեք՝ նա պատասխանեց. «Ոչ, չեմ մանրամասնի: Հունիսին մեզ ասում էին՝ ի՞նչ անենք, որ հինգ հոգի եք, շատ լինեիք…այսպիսի բաներ: Մենք ասեցինք 16 հոգի էլ լինեինք՝ նույնն էր լինելու, ոչինչ չէր լինելու: Խնդիրը ձերն է, ձեր մեջ է: Այդպես էլ եղավ»:

Լրագրողները խնդրեցին գնահատել Գագիկ Ծառուկյանի բացակայությունը՝ Վարդան Օսկանյանի հարցի քննարկմանը. «Չեմ կարող ասել Ծառուկյանի բացակայության պատճառները, գնահատական չեմ կարող տալ: Տրամաբանական կլիներ այդ օրը նրա՝ դահլիճում լինելը»:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը՝ այդ առնչությամբ՝ նա նշեց, որ հայտարարության մեջ արդեն ամեն ինչ ասված է. «Ակհայտ է, որ հայտարարության մեկնաբանությունները բոլորը մեկ կենտրոնից ղեկավարվող են»

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031