Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» սպասում է Քոքոբելյանի վերադարձին, որ պատասխանի հարցերին

Հոկտեմբեր 05,2012 12:20

Այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսում լրագրողները Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեցին «Ժառանգություն» – «Ազատ դեմոկրատներ» խնդրից՝ մանավանդ, որ վերջին օրերին նրանցից շատերը բացակայում էին նիստերից: Նրա խոսքերով՝ «Ընդհանրապես լուրջ որեւէ բան չի կատարվում: Ես եւ Ալիկ Արզումանյանն էինք: Խաչիկ Քոքոբելյանը Հայաստանում չի, Րաֆֆի Հովհաննիսյանը մանդատ չի վերցրել եւ դեռ պաշտոնապես չի ձեւակերպվել, որ Թեւան Պողոսյանը պետք է գա խորհրդարան: Ես եւ Ալիկ Արզումանյանը մասնակցեցինք այս հարցերին: Ինչ-որ հարցեր կան, հարցերի պատասխանները ամբողջական կլինեն, երբ Խաչիկ Քոքոբելյանը վերադառնա»:

Հարցին՝ հակասություններ կա՞ն ամեն դեպքում՝ պրն Հակոբյանը պատասխանեց. «Հիմնական հակասություններ չկան, բայց որոշ հարցեր կան, որոնք պետք է շտկվեն: Պայմանավորվածություն մանդատը վայր դնելու իհարկե, եղել է: Ես չեմ ուզում դրան անդրադառնալ: Ճիշտ կլինի առաջին դեմքերի մակարդակով այդ մասին ասեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031