«Լոս-Անջելես Դոջերս» ակումբի բեյսբոլիստ Մեթ Քեմփի նախկին ընկերուհին՝ 24-ամյա Ռիհանան, օրերս Նյու Յորքի հանրահայտ «Griffin» գիշերային ակումբում հրաշալի ժամանակ է անցկացրել իր մեկ այլ նախկին ընկերոջ՝ ռեփեր Քրիս Բրաունի հետ:
Այս փաստը հետաքրքիր է նրանով, որ Ռիհանան ու Բրաունը բաժանվել էին մի քանի տարի առաջ եւ այն ժամանակ երգչուհին դատարան էր բողոքել, որ Բրաունն իրեն պարբերաբար ծեծում է: Ի դեպ, դա ապացուցվել էր դատաքննության ընթացքում: Եվ այն, որ երգչուհին ու ռեփերը կրկին հանդիպում են, հաստատում է այն ասացվածքի ճշմարտացիությունը, թե «ծեծում է, ուրեմն՝ սիրում է»:
Ստացվում է, որ բարբադոսցի երգչուհին կարոտե՞լ է տղամարդու ուժեղ ձեռքին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ