Հոկտեմբերի 3-ին ՀՀ ազգային ժողովում Կառավարությանն ուղղված հարց ու պատասխանի ժամանակ, պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը, որի արժանիքը միմիայն շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը լինելու հանգամանքն է, բացահայտ հեգնական ու անհարգալից տոնով և ծաղրանքով է արտահայտվել մեր մեծ ընտանիքի՝ մարզաշխարհի, մասին: Հատուկ նրա համար բացատրում ենք՝ հենց այդ ընտանիքի անդամ մարզիկներն են, որ աշխարհում մշտապես բարձր են պահում Հայաստանի պատիվը, հենց այդ մարզիկներն են, որ օտար երկրներում բազմիցս հնչեցնում են մեր հայրենիքի օրհներգը, հենց նրանց պատվին է, որ բարձրացվում է Հայաստանի ազգային դրոշը, այդ թվում նաև թշնամական երկրներում՝ Թուրքիայում, Ադրբեջանում: Մեր պայքարն էլ մեր հաղթանակներն են, այո՛ մեր հայրենիքի համար մենք էլ հաղթանակներով ենք պայքարում: Եվ ո՞վ է հեգնանքով արտահայտվում մարզաշխարհի մասին, մարդ, որի հանրօգուտ որևէ գործի մասին որևէ մեկը թե Հայաստանում, և թե Հայաստանի սահմաններից դուրս տեղյակ չէ:
Շոումեն Գարիկի անհայտ եղբայրը, սպորտի վերաբերյալ բաժակաճառերի մակարդակով լուծվող հարցերի մասին խոսելուց առաջ, նախ պետք է իրեն նեղություն տար գիտակցել, որ սպորտաշխարհի մարդիկ, ի տարբերություն “պարապ զվռնող”, իրենց ՄԻԱԿ համարող քաղաքական գործիչիկների, բաժակաճառերի ժամանակ քիչ են ունենում, քանի որ օրվա մեծ մասն անց են կացնում մարզադահլիճներում: Ցավալի է, որ սպորտի մասին հարց է հնչեցնում, սպորտից բացահայտ հեռու կանգնած և սպորտի հետ բոլորովին առնչություն չունեցած մեկը:
Վերջում նշենք, որ ցավոք մեր սպորտային և մարզական էթիկան մեզ թույլ չի տալիս պատասխանել Լ. Մարտիրոսյանին իրեն իսկ պահվածքով վաստակածին համապատասխան ձևով:
Ալբերտ Ազարյան, օլիմպիական խաղերի չեմպիոն
Հոկսեն Միրզոյան, օլիմպիական խաղերի չեմպիոն
Իսրայել Միլիտոսյան, օլիմպիական խաղերի չեմպիոն
Արմեն Նազարյան, Եվրոպայի յոթակի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն
Ռոբերտ Էմմիյան, Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր
Արսեն Ջուլֆալակյան, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
Սամսոն Խաչատրյան, Եվրոպայի չեմպիոն
Հռիփսիմե Խուրշուդյան, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
Վաղինակ Գալուստյան, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն
Տիգրան Մարտիրոսյան, աշխարհի չեմպիոն
Ռոման Ամոյան, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության փոխչեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
Կարեն Մնացականյան, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն
Մելինե Դոլուզյան, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր
Հարություն Դերմիշյան, Եվրոպայի պատանիների առաջնության մրցանակակիր
Արման Երեմյան, Եվրոպայի մրցանակակիր
Արտակ մալումյան, աշխարհի առաջնության մրցանակակիր
Նազիկ Ավդալյան, աշխարհի չեմպիոն
Հրաչյա Ջավախյան, օլիմպիական խաղերի մրցանակակիր, Եվրապայի չեմպիոն
Գարիկ Հարությունյան, Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն
Առաքել Միրզոյան, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր
Հովհաննես Դավթյան, աշխարհի և Եվրոպայի մրցանակակիր, օլիմպիական խաղերի մասնակից
Անդրանկի Հակոբյան, աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության մրցանակակիր
Արթուր Ալեքսանյան, Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
Արմեն Նազարյան, Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի մասնակից
Գոռ Հարությունյան, Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն
Արմեն Նազարյան /ձյուդո/, Եվրոպայի չեմպիոն, բազմակի մրցանակակիր
Նորայր Բախտամյան, Եվրոպայի բազմակի չեմպիոն
Մեխակ Ղազարյան, Եվրոպայի չեմպիոն
Հովհաննես Դանիելյան, Եվրոպայի չեմպիոն
Քրիստինե Նազարյան, աշխարհի կրկնակի չեմպիոն
Արթուր Դավթյան, Եվրոպայի մրցանակակիր
Արթուր խաչատրյան, Եվրոպայի մրցանակակիր