Լրահոս
Օրվա լրահոսը

2011-ին կառավարությունը ծաղրում էր տեղեկությունը, թե ԱԳՆ շենքը վաճառվելու է

Հոկտեմբեր 05,2012 11:05

Դեռ  2011 թվականի հունիսին մեր թերթում հրապարակվեց ԱԳՆ շենքի հնարավոր վաճառքի մասին տեղեկություն։ Այս տեղեկությունն այն ժամանակ պաշտոնապես ոչ հաստատվեց, ոչ հերքվեց, իսկ ՀՀ կառավարության տեղեկատվական կենտրոնը՝ մամուլի հրապարակումների վերաբերյալ իր ամենօրյա թողարկմամբ ծաղրեց այդ տեղեկությունը։ ««Հայկական ժամանակը», հենվելով «սեփական աղբյուրների վրա», նշել է, թե իբր «իշխանական միջանցքներում վերջին շրջանում… տեղեկություններ են շրջանառվում» կառավարության երկրորդ շենքի սեփականաշնորհման վերաբերյալ, նաեւ իր հանգույն փորձել պարզել անիրական առեւտրի հնարավոր «իրական» պատճառը՝ «երբ երկիրը սնանկանում է»»,- ծաղրում էր կառավարության տեղեկատվական կենտրոնը։

Ինչով է կարեւոր այս պատմությունը։ Անշուշտ, ոչ այն պատճառով, որ ուզում ենք գլուխ գովել, թե մոտ մեկուկես տարի առաջ մենք գրել ենք դրա մասին։ «Ըստ մեր աղբյուրների, կառավարության շենքը ուզում են վաճառել 200 միլիոն դոլարով, որից միայն 60 միլիոն դոլարն է մուտքագրվելու բյուջե, իսկ մնացածը… գնալու է «սեւ» բյուջե»,- տեղեկացրել էինք դեռ մոտ մեկուկես տարի առաջ։

Գործարքի պաշտոնապես հայտարարված գնի հարցում, առաջին հայացքից, սխալվել ենք՝ ասել էինք 60 միլիոն, վաճառվել է 51 միլիոնով։ Բայց նույնիսկ պաշտոնական տվյալներով՝ Երեւանի կենտրոնում անշարժ գույքի գները նվազել են 16 տոկոսով, այսինքն՝ մոտ մեկուկես տարի առաջ 60 միլիոն դոլարանոց շենքը պետք է այս տարի վաճառվի 16 տոկոսով էժան՝ 51 միլիոն դոլարով։ Այսինքն, դեռ այն ժամանակ մեր հրապարակած այս տեղեկությունն էլ է հաստատվում ճշգրտորեն։

Եթե այդքան ճշգրտորեն հաստատվել է մոտ մեկուկես տարի առաջ հրապարակած տեղեկատվության առաջին մասը, ապա պետք է նաեւ հաստատված համարել տեղեկատվության երկրորդ մասը՝ «սեւ բյուջեի» վերաբերյալ։ Այսինքն, ԱԳՆ շենքը վաճառվել է իրականում շատ ավելի բարձր գնով, եւ դրա մի մասն է միայն վճարվելու պետական բյուջե։ Նրանք, ովքեր կփորձեն հերքել կամ ծաղրել այս տեղեկատվությունը, թող հաշվի առնեն, որ ցանկացած գաղտնիք վաղ թե ուշ բացահայտվում է։ ԱԳՆ շենքի վաճառքը ձեզ օրինակ:

«Հայկական ժամանակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031