Պուերտոռիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 31-ամյա Օռլանդո Կրուսը, որ ժամանակին հանդես է եկել օլիմպիական խաղերում, իսկ այժմ կիսաթեթեւ քաշային կարգում WBO վարկանիշային ցուցակի չորրորդ համարն է, խոսել է իր սեռական ոչ ավանդական կողմնորոշման մասին: «Ես լավ մարզական կարիերա եմ անում արդեն 24 տարի եւ ցանկանում եմ օրինակելի լինել պրոֆեսիոնալ բռնցքամարտ առաջին անգամ ոտք դնող երիտասարդների համար: Ես հպարտ եմ, որ Պուերտո-Ռիկոյի քաղաքացի եմ: Հպարտ եմ նաեւ, որ միասեռական եմ», – հայտարարել է բռնցքամարտիկը:
Այսպիսով, Օռլանդո Կրուսը դարձավ առաջին բռնցքամարտիկը պատմության մեջ, որը խոստովանեց իր սեռական ոչ ավանդական կողմնորոշվածությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ