Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարված գործերի նախարարություն

Հոկտեմբեր 05,2012 10:08

Կառավարությունը երեկվա նիստում որոշում ընդունեց օտարել Երևանի Հանրապետության հրապարակի Կառավարության թիվ 2 մասնաշենքը, որտեղ գտնվում է արտաքին գործերի նախարարությունը: Այն վաճառքի ձևով օտարվում է «Տանգո» ընկերությանը՝ մոտ 51  մլն դոլարով: ԱԳՆ-ն տեղափոխվելու է այլ շենք, իսկ նախարարության արդեն օտարված շենքը ծառայելու է որպես հյուրանոց: Պետական գույքի կառավարման վարչությունը պարզաբանել է, որ Կառավարական թիվ 2 մասնաշենքը արտաքին գործերի նախարարության գործունեության համար չի համապատասխանում ժամանակակից պահանջներին…

Իսկ միգուցե կարելի էր լուծո՞ւմ գտնել, որի պարագայում նախարարությունը կաշխատեր համապատասխան պահանջներ բավարարող շենքային պայմաններում, իսկ շենքն էլ չէր օտարվի:

Միգուցե այդ շենքը այլ կարգավիճակում իր ֆունկցիոնալ նշանակությամբ ավելի արդյունավետ ծառայե՞ր հասարակությանը: Սակայն խնդիրն այստեղ վաճառքի բարոյական մասն է: ԱԳՆ շենքը համարվում է պետականության սիմվոլներից մեկը, և նրա նկատմամբ ոտնձգություն կատարելու համար պետք է ունենալ լուրջ հիմնավորումներ: Այստեղ է, որ պետք է հասկանալ վաճառքի իրական մոտիվացիաները:

Վաճառքի հնարավոր մոտիվացիաներից մեկը կարող է լինել պետական միջոցների սղությունը: Եթե այդպես է, ապա պատկերացնել կարելի է, թե ինչ վիճակում է ՀՀ տնտեսությունը, որ ստիպված վաճառում է ԱԳՆ շենքը՝ մի քանի տասնյակ միլիոն դոլարով բյուջեն համալրելու համար: Օրինակ՝ Հունաստանը խոր տնտեսական ճգնաժամի պայմաններում պետական բյուջեն համալրելու համար ստիպված վաճառքի հանեց արտասահմանում գտնվող որոշ դեսպանատների շենքեր և նույնիսկ իրեն պատկանող կղզիներ:

ԱԳՆ շենքի օտարումից ծագող մյուս հարցն այն է, թե արդյոք Հայաստանն այդքան կորցրե՞լ է ներդրումային գրավչությունը, որ հենց երկրի սրտում կարևորագույն պետական հաստատություններից մեկի տեղում պետք է հյուրանոց լինի: Մի՞թե հնարավոր չէ այդ հյուրանոցը 100 մետր այն կողմ կառուցել:

Չի բացառվում, որ մի օր էլ պարզվի, որ կառավարության, Ազգային ժողովի կամ նախագահական նստավայրի շենքերը չեն համապատասխանում ժամանակակից պայմաններին…

Ճարտարապետական այս կառույցները սիմվոլիկ մեծ նշանակություն ունեն, և դրանց օտարումը առանց հանրային բանավեճի նախևառաջ անարգանք է պետական ինստիտուտների նկատմամբ: Վերջին հաշվով՝ ԱԳՆ շենքը չի օտարվում, որպեսզի տեղում թանգարան լինի, օտարվում է, որպեսզի տեղում ժամանցի վայր լինի:

CIVILNET

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031