Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռոմնին հաղթանակ է տարել հեռուստաբանավեճում»

Հոկտեմբեր 05,2012 09:58

Նման կարծիք են հայտնել հասարակական կարծիքի հարցումների մասնակիցները

Ամերիկացի ընտրողների համաձայն, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին հաղթանակած է դուրս եկել 2012 թվականին ԱՄՆ-ում ծավալված ընտրապայքարի ընթացքում անցկացված առաջին բանավեճից:

«Սի-Էն-Էն» լրատվական գործակալության կողմից 430 գրանցված քվեարկողների 67 տոկոսի կարծիքով, Ռոմնին հաղթանակած է դուրս եկել առաջին հեռուստաբանավեճից: Ի տարբերություն, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի մասին նույն կարծիքն ունեն հարցման մասնակիցների ընդամենը 25 տոկոսը:

«Սի-Բի-Էս» գործակալության կողմից նախագահական նախընտրած թեկնածու դեռևս չունեցող 500 քվեարկողների հարցման արդյունքների համաձայն, առաջատար դիրքերում նույնպես հայտնվել է Միթ Ռոմին: Այս մասին հայտնել է այս հարցման մասնակիցների 46 տոկոսը, մինչդեռ նախագահ Օբամայի հաղթանակած լինելու մասին կարծիք է հայտնել ընտրողների ընդամենը 22 տոկոսը, իսկ հարցման մասնակիցների 32 տոկոսն ասել է, թե «չի կողմնորոշվել» :

Առաջին հեռուստաբանավեճից հետո ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և հանրապետական իր մրցակից Միթ Ռոմնին վերսկսել են ճանապարհորդությունները՝ փորձելով նվաճել ամերիկացիների ձայները նոյեմբեր ամսին կայանալիք ընտրություններից առաջ:

Միթ Ռոմնին, կոնգրեսմեն Փոլ Ռայանը հետ մասնակցում են Վիրջինիա նահանգում անցկացված հանրահավաքի: Նախագահ Օբաման օրը սկսել է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում, որտեղ նախորդ երեկո անցկացվել է հեռուստաբանավեճը, իսկ օրվա երկրորդ կեսին մեկնելու է կոնգրեսական Ռայանի հարազատ Վիսկոնսին նահանգ:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031