Դեռ հոկտեմբերի 3-ին, երբ ԵԽԽՎ-ն քննարկում էր «Մարդու իրավունքները եւ արտաքին քաղաքականությունը» զեկույցը՝ Վեհաժողովում Հունգարիայի պատվիրակ Վիլմոս Սզաբոն (լուսանկարում) անդրադարձավ Ռամիլ Սաֆարովի գործին: Նա մասնավորապես հայտարարեց, թե Հունգարիան արտաքին քաղաքական սխալ որոշում կայացրեց, երբ որոշեց արտահանձնել հունգարական հողի վրա հային սպանած ազերիին Ադրբեջանին: Հունգար պատվիրակն ընդգծեց, թե դա արվել էր առանց որեւէ շփումների Հայաստանի կամ Եվրոպայի Խորհրդի հետ, եւ առանց ստանալու որեւէ երաշխիք, որ մարդասպանն ազատ չի արձակվի Ադրբեջան վերադարձից հետո:
Այսօր Երեւանի ժամանակով 20։00-ից սկսած ԵԽԽՎ-ն քննարկեց Սաֆարովի գործը: Քննարկմանը մասնակցեցին հունգարացի երեք պատվիրակներ՝ այդ թվում նաեւ Վիլմոս Սզաբոն: Ելույթ ունեցողների մեծամասնությունը սակայն հայ եւ ադրբեջանցի պատվիրակներն էին:
Քննարկման մանրամասները կներկայացնենք վաղը