Ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանի երկու նոր ֆիլմերը անդրադարձ են Երևան քաղաքի հիշողության կորստին՝ ներկայացնելով հին պատմամշակութային շինությունների, ճարտարապետական հուշարձանների քանդման պատմությունն ու իրենց գույքից զրկված, սեփականության իրավունքը խախտված քաղաքացիների կյանքը:
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» աջակցությամբ և New media Advocacy նախագծի շրջանակներում ստեղծված այս ֆիլմերը, Բիանջյանի կարծիքով, ևս մեկ փորձ են հասարակության ուշադրությունը հրավիրելու Երևանի հին, մշակութային արժեք ներկայացնող տների ու շինությունների վրա, որոնք քանդվում են ու անտերության մատնվում:
MASTER Arm Hayk from New Media Advocacy Project on Vimeo.
Կարդացեք նաև
«Վերջին տարիներին մեր քաղաքում արդեն 30 մշակույթ-հուշարձան շենք ենք կորցրել: Մնացել են վերջին մի քանիսը: Բազմիցս բողոքի ակցիաներ են անցկացվել, և ցուցահանդեսներ կազմակերպվել այս թեմայով: Ես պարզապես անիմաստ եմ համարում, որ մենք նշում ենք Էրեբունի-Երևանի տոնը արդեն 2793 տարի, բայց մեր քաղաքում չենք կարողանում 100 տարվա պատմություն ունեցող շենք պահել: Այս ամենը պահպանվում է միայն լուսանկարների ու ֆիլմերի տեսքով»,- ասում է Բիանջյանը «Մեդիալաբին»:
MASTER Arm ECHR1 from New Media Advocacy Project on Vimeo.
Մանրամասն՝ կարդացեք այստեղ