Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասունցի Դավիթ» էպոսը ՅՈՒՆԵՍԿՕ-ի քննարկման օրակարգում է (Տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2012 20:52

«Սասունցի Դավիթ» էպոսը  մեր անձնագիրն է, մենք բոլորս պարտավոր ենք անգիր իմանալ մեր անձնագրի ամեն մի տառը»,-այդ մասին Վանաձորի Ստեփան Զորյանի անվան տուն-թանգարանում էպոսին նվիրված  գրական միջոցառման ժամանակ ասաց ասմունքող Ջիվան Սարգսյանը:

Թեեւ այժմյան ինտերնետային դարում գիրք կարդալը դարձել է հազվադեպ երեւույթ, այնուամենայնիվ, ըստ Սարգսյանի, նաեւ նման նեղ միջոցառումներն են, որ մարդկանց  ուղղորդում են դեպի գիրքը: «էպոսը մեզ ոգեղենացնում է, տալիս է մեզ զորեղություն, բարություն, բարձր որակներ սերմանում մեր մեջ: Ուստի մենք, որքան հնարավոր է, պետք է շատ ընթերցումներ կազմակերպենք»,-ասաց նա:

Թեեւ միջոցառման գլխավոր «մեղավորը» Վանաձորի օրն էր, տուն-թանգարանի տնօրեն Լենա Անթառանյանի խոսքերով այն կազմակերպելիս հաշվի է առնվել  նաեւ այն հանգամանքը, որ  2012 թվականի նոյեմբերին  ՅՈՒՆԵՍԿՕ-ն քննարկելու է ՀՀ-ի  ներկայացրած «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսը եւ նրա կատարողական դրսեւորումները» հայտը:

«Մենք եւս ձեռնամուխ եղանք էպոսին նվիրված գրական միջոցառում կազմակերպելու: Սա ոգեւորող պահ է, ազգայինն է կարեոր այստեղ, այն հոգեւոր կարոտը, որ մեր մեջ բացակայում է:Նման միջոցառումների շնորհիվ, կարծում եմ, այդ կարոտը պիտի նորից լիցքավորվի մեր երիտասարդների սրտերում»,-ասաց Լենա Անթառանյանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031