Վոլգոգրադում քրեական գործ է հարուցվել չեչեն զինվորի դեմ, որը մեղադրվում է ռուս ծառայակիցներին նվաստացնելու մեջ: Շամիլ Բելոնոսը մեղադրվում է ազգամիջյան ատելություն հրահրելու և կանոնադրային հարաբերությունները խախտելու մեջ: Գրում է «Նյուզ ռու»-ն՝ հղում անելով Վոլգոգրադի ԶԼՄ-ներին:
Ըստ հետաքննության, 2011թ. դեկտեմբերին Բելոնոսը ծեծել է ծառայակիցներին՝ այդ գործողությունը բացատրելով, որ ծառայակիցը հրաժարվել է ծառ կտրել: Մի քանի օր անց Բելոնոսը պատի տակ է շարել 5 զինվորների ու ԱԿ-74Մ ավտոմատն ուղղել նրանց վրա, և իր հեռախոսով նկարել այդ պատկերը: Դրանից մի քանի օր հետո Բելոնոսը գիշերն արթնացրել է ավելի ուշ զորակոչի ծառայակիցներին ու սափրափրփուրով նրանց մեջքին գրել «Чечня-95» և նորից նկարել հեռախոսով: Դրանից հետո նա զինվորների մեջքին նույն կերպ գրել է «Чечня» և «Армения» բառերը:
Կարդացեք նաև