Սեպտեմբեր ամսվա սկզբից մինչև վերջ, ինչպես ամեն տարի, Կոկտեբելը հագեցած էր փառատոնյան հանդիպումներով: Ջազմեններ, բարդեր, և իհարկե, գրողներ մասնակցում էին հոբելյանական 10-րդ գիտաստեղծագործական «Վոլոշիլյան սեպտեմբեր» սիմպոզիումին, որն ավարտվեց սեպտեմբերի վերջին: Գրում է «Էքս լիբիրիս» թերթը:
Թերթը գրում է, որ փառատոնը կարծես մի քանի ծրագրերից կազմված ռուսական մատրյոշկա լիներ, այդ թվում Մ.Ա. Վոլոշինի անվան միջազգային գրական փառատոնն էր: Փառատոնին, որին 27 երկներից մասնակցում էին գրողներ, նկարիչներ և գիտնականներ, Հայաստանը ներկայացնում էր բանաստեղծ, Անդրկովկասի ռուսալեզու գրողների մրցանակի դափնեկիր Ռուբեն Իշխանյանը: