Լույս է տեսել Բելգիայի հայկական կազմակերպությունների համադաշնության նախագահ, «Լրագիր» ամսաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր, Անտվերպենի «Նուարդ» մշակութային միության նախագահ Գևորգ Մինասյանի «Բելգիան և հայերը» (212 էջ, Երևան, 2012թ.) գրքի երկրորդ մասը: Գրքում խոսվում է 1915-ից հետո Բելգիայում հաստատված գործարար ու ճանաչված հայերի, հայերին անշահախնդրորեն օժանդակած պաշտոնյա և հասարակ բելգիացիների, հայագետների, համալսարանների ու համալսարականների, հայկական կազմակերպությունների, դպրոցների, լրատվամիջոցների, հուշարձանների, արխիվային նյութերի, հայանպաստ գործունեություն տանող, հային համեստորեն ծառայող անհատների և այլ բաների մասին, որոնք վերաբերվում են «հին» ու «նոր», քաղաքացիություն ստացած և դեռ չստացած, բազմաշերտ ու բազմատեսք հայերին: Առաջին անգամ փորձ է արվել վիճակագրական տվյալներ բերել Բելգիայում ապրող հայերի քանակի մասին: 1937-ից հետո առաջին անգամ ամփոփ ներկայացվում է «բելգիահայերին» վերաբերվող բազմաբովանդակ ու համապարփակ տեղեկատվություն:
Հայկ ՉԱՄՍԱՐՅԱՆ