Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետին չեն դիմավորել

Հոկտեմբեր 04,2012 19:24

Հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ժամանել է  Բերդի տարածաշրջան:

Տավուշի  մարզպետարանի ինտեներտային կայքում այդ մասին տեղեկատվություն չկա: Բերդի մեր աղբյուրները հայտնում են, որ Բերդի քաղաքապետարանի առաջ մարզպետին  չեն դիմավորել:

Սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ  ընտրություններում պարտված Բերդի  քաղաքապետ Անդրանիկ Շառյանը  աշխատանքի չի գալիս: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրա եւ մարզպետ Արմեն Ղուլարյանի միջեւ տնտեսական համատեղ գործունեության հետ կապված խնդիրներ կան:  Բերդի բնակիչների շրջանում դժգոհություն է առաջացրել այն, որ  մարզպետ, ՀՀԿ մարզային կազմակերպության ղեկավար Արմեն Ղուլարյանը  չի շնորհավորել  ՀՀԿ Բերդի տարածքային կազմակերպության ղեկավար Անդրանիկ Շառյանի նկատմամբ ձայների գրեթե եռակի առավելությամբ  քաղաքապետ ընտրված Հարություն Մանուչարյանին, ով նույնպես ՀՀԿ անդամ է:

Մարզպետը մտել է Բերդի քաղաքապետարանի շենքի առաջին հարկում գտնվող զինկոմիսարիատ, Բերդի տարածաշրջանում Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչ Դավիթ Մխիթարյանի հետ  շրջել քաղաքի մանկապարտեզի եւ քոլեջի տարածքում, ուր վերանորոգման աշխատանքներ են կատարվում: Այնուհետեւ Ա. Ղուլարյանը եղել է Արծվաբերդ գյուղում, մասնակցել   խաչքարի բացման արարողությանը:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031