«Հարսնաքարը» պայթեցնելու փորձ կատարած փոխգնդապետ Վարդան Սամվելյանին 4 ամսվա ազատազրկում եւ 200.000 դրամի տույժ սահմանվեց այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Սամվելյանի պաշտպան Հովհաննես Հարությունյանն ասաց, որ վճիռը չեն բողոքարկելու. «Գտնում եմ անիմաստ, որովհետեւ մինչեւ օրինական ուժի մեջ մտնի, արդեն ազատվելու ժամկետը կլրանա, նոյեմբերին ազատ կարձակվի»:
Հարցին, թե ինչու էր Սամվելյանը զենքով գնացել «Հարսնաքար», նա ասաց.«Կոնկրետ չեմ կարող պատասխանել, որովհետեւ նման տեղեկատվություն չունեմ… չեմ քննարկել»:
Գործով մեղադրող Տիգրան Հարությունյանն էլ պարզաբանեց. «Պայթեցնելու փաստը որեւէ անգամ չի արծարծվել, բացի լրատվամիջոցներով»: Նրա խոսքերով, ապօրինի զենք ձեռք բերելու, կրելու համար 3 տարվա ազատազրկում է սահմանվում, բայց Սամվելյանի դեպքում, ըստ նրա, հաշվի են առել մեղմացնող հանգամանքները՝ անչափահաս երեխաներ, հիվանդ հայր եւ դրական բնութագրեր.«Ահաբեկչության սպառնալիքի մեղադրանք չկա առաջադրված: ԶԼՄ-ները չգիտեմ ինչի հիման վրա են նման տեղեկություն տրամադրել»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ