«Դեն» թերթը գրում է, որ «Տեռա Ֆուտուրա» ժամանակակից արվեստի 11-րդ փառատոնը, որն անցկացվում է Ուկրաինայի Խերսոն քաղաքում, տարածաշրջանում համարվում է ամենալավ մշակութային միջոցառումներից մեկը: Այս տարի փառատոնը, որը կտևի 10 օր, նպատակ ունի ժամանակակից արվեստը բերել ավանդական թանգարաններ, ցույց տալ մշակութային և պատմական ժառանգությունը այլ տեսանկյունից և երիտասարդների համար այն ավելի գրավիչ դարձնել:
Փառատոնի համադրող Օլենա Աֆանասեվան թերթին փոխանցել է, որ երբ փառատոնի կազմակերպիչներն իմացան, որ Հայաստանն ու Վրաստանը պատրաստվում են մասնակցել փառատոնին, նրանք որոշեցին միջոցառման շրջանակներում ցուցահանդես կազմակերպել՝ նվիրված երկու երկրների 20-րդ դարի արվեստագետներին. «Դժվար է կանխատեսել Հայաստանի և Վրաստանի երիտասարդ արվեստագետների տպավորությունը ցուցահանդեսը տեսնելուց հետո, որովհետև նրանք հավանաբար տեղյակ չեն նրանց երկրների և Ուկրաինայի միջև այսքան խորը կապի մասին », – ասել է Աֆանասեվան: