Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Ղուկասյանն իսկապես ասել է՝ շան լափը կլցնեմ էդ մաքսայինի գլխին (Ձայնագրություն)

Հոկտեմբեր 04,2012 17:37

Հոկտեմբերի 2-ին Aravot.am-ին տված հարցազրույցում «ՀայՖեստի» հիմնադիր եւ նախագահ Արթուր Ղուկասյանը դժգոհել էր մաքսային մարմիններից, թե ճապոնացի արտիստների թմբուկները մնացել էին մաքսակետում, ու մտավախություն ունի, որ բացման ներկայացումը կտապալվի: Պարոն Ղուկասյանը, Aravot.am-ին տառացիորեն ասել էր. «Հուսով եմ մինչեւ ներկայացման սկսվելը թմբուկները բաց կթողնեն, այլապես բոլոր կամերաների առաջ շան լափը կլցնեմ էդ մաքսայինի գլխին, ախր նախագահի աջակցությամբ իրականացվող փառատոն է»: Սա փաստում է նաեւ ձայնագրությունը:

artur

Հոկտեմբերի 3-ին էլ մաքսայինի «սիրտը շահելու» ակնկալիքով, «ՀայՖեստից» խնդրեցին որեւէ լուրով ընթերցողին տեղեկացնենք, որ թմբուկները «մաքսային ծառայության աշխատակիցների օպերատիվ աշխատանքի շնորհիվ «ժամանել» են», ու նույնիսկ այսօր ծաղկեփունջ ուղարկեցին խմբագրություն՝ ի նշան շնորհակալության:

Չնայած սրան, ՊԵԿ-ը 7.or.am-ին պարզաբանել է, թե կոմիտեի կողմից որևէ անհարկի խոչընդոտ չի հարուցվել, ու  նույն օրն իսկ «ՀայՖեստի» նախագահ Արթուր Ղուկասյանի ստորագրությամբ ՊԵԿ նախագահին շնրհակալական գրություն է ուղղվել: Ըստ նույն աղբյուրի, Արթուր Ղուկասյանն այցելել է օրաթերթի խմբագրություն` խնդրելով հերքում տպագրել, սակայն թերթի այսօրվա համարում հրապարակվել է ընդամենը լուր այն մասին, որ դեկորները փառատոնից չեն ուշացել:

Հետաքրքիր է, Aravot.am-ը ինչպես պետք է հերքեր Արթուր Ղուկասյանի ձայնը, որ «չարամտորեն» մտել է մեր ձայնագրիչի մեջ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031