Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան. «Մարզերում ստուգող մարմիններն իրենց «ձեռքերն ավելի ազատ» են թողնում

Հոկտեմբեր 04,2012 16:47

Հատկապես մարզերում գյուղացի ֆերմերները աղետներից պաշտպանված չեն, գիտելիքներ չունեն իրենց գործունեության վերաբերյալ, անպաշտպան են նաեւ իրավունքների հարցում: Այսօր, «Կոնգրես» հյուրանոցում, Սոցիալական երկխոսությունը մարզերում եւ մարզերի զարգացում թեմայով կոնֆերանսի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց, Գործատուների միության ճյուղային միության նախագահ Վլադիմիր Գալստյանը: Նրա խոսքերով, իրենք տեղեկատվություն եւ խորհրդատվություն են մատուցում այն մարզերում գործող այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք զբաղվում են անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ. «Այսօր գյուղացին շատ մեծ կարիքներ ունի: Տեղեկացված չէ, թե օրինակ` ինչպես պիտի աշխատի, մեր հիմնական նպատակը նրանց տեղեկացնել, շահերը պաշտպանելն է: Ծանոթացնում ենք նոր տեխնոլոգիաներին, գործատուներին օգնում ենք բուժման, աճեցման հարցերով»:
Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ գյուղական բնակավայրերում գործարարների վիճակը տարբեր պատճառներով տարբերվում է Երեւանի գործարարների վիճակից: Նրա խոսքերով, ստուգող մարմինները մարզերում իրենց «ձեռքերն ավելի ազատ» են թողնում քան` Երեւանում, գյուղական բնակավայրերում գործարար շահերը ներկայացնող կառույցները ոչ լիարժեք են եւ այլն: Ըստ նրա, այսօրվա հավաքի նպատակը մի խնդիր է լուծում. «Բոլոր շահագրգիռ կողմերին մեկտեղել, իրար ճանաչել տալ, օգնել իրար հարգելու, իրար հետ գալու փոխադարձ համաձայնության եւ գործընկերության, որպեսզի  մեկը մեկին չարհամարհի, մեկը մեկին չչարաշահի եւ որեւէ մեկն իր իրավունքները չգերակայի: Այն, ինչ երեքով են որոշում, երեքն էլ այդ որոշումը հարգում են, երեքն էլ ուզում են այդ որոշումը կիրառել, բայց, երբ որ մեկն է որոշել այն, երկուսն ասում են՝ դե ոնց ուզում ես գնա արա, տեսնեմ կարո՞ղ ես անել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031