Քարդիֆի բանտում ռեստորան է բացվել, որն աշխատեցնում են թեթեւ հանցանք գործած կալանավորները: Ռեստորանի այցելուները դժգոհ չեն մնում, մատուցվում են բարձրակարգ ուտեստներ մատչելի գներով: Ուտեստները եւս պատրաստում են կալանավորները: Իսկ մթերքները ռեստորան է առաքվում բանտին պատկանող ագարակից, որտեղ նույնպես աշխատում են ազատազրկվածները:
Ռեստորան բացելու նպատակը, ըստ բանտի ղեկավարների, հետեւյալն է եղել, այդ քայլն արվել է այն բանի համար, որ հետագայում, ազատ արձակվելուց հետո, ազատազրկվածներն արդեն ազատության մեջ գտնվելով հեշտ համակերպվեն աշխատանքին. ինչն էլ ըստ նրանց՝ կնպաստի կրկնահանցագործների քանակի նվազեցմանը:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ