Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի, Աշտարակի եւ Աբովյանի քաղաքային ստադիոններում շարունակվում են ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթ-2012» մրցաշարի հանդիպումները:
Երրորդ տուրում ՊՆ թիմը 6:0 հաշվով հաղթեց առողջապահության նախարարությանը, տարածքային կառավարման նախարարությունը պարտվեց Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովին` 2:6, ՀՀ դատախազությունը 7:2 հաշվով առավելության հասավ ԿԲ-ի նկատմամբ, ՀՀ ոստիկանությունը 12 անպատասխան գնդակ անցկացրեց տրանսպորտի եւ կապի նախարարության դարպասը, մշակույթի նախարարությունը համառ պայքարում առավելության հասավ ԱԻՆ-ի նկատմամբ, իսկ ԿԳՆ-ն հաղթեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը` 5:2:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև