Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Թոփչյանը՝ իր «Տագնապի» մասին. Էրոտիկ էներգիա կա մեջը

Հոկտեմբեր 04,2012 16:41

Սիրված դերասանուհի եւ գրող Անահիտ Թոփչյանի նորատիպ «Տագնապ» վեպին հայալեզու ֆրանսիական մամուլն առաջինն է անդրադարձել: Այն անվանել են հայկական էրոտիկ վեպ, որը հեղափոխիչ է: Հեղինակի առաջին քննադատն ու ամուսինը՝ Ալեքսանդր Թոփչյանը, նշում է, որ հոդվածում փաստվել է, թե հայ արձակում առաջին անգամ են տղամարդ եւ կին հարաբերությունները ներկայացվել այսպիսի մանրամասնությամբ եւ առանց գռեհկության ու ավելորդ նատուրալիզմի:

Ո՞վ է Անահիտ Թոփչյանի «Տագնապի» հերոսուհին. գեղեցիկ, կայացած, խելացի ու միշտ սիրառատությամբ պարուրված մի կին, որը համատեղ ամուսնական կյանքի 25-րդ տարում պարզում է ամուսնու երբեմնի դավաճանությունը: Նրան օգնում է կանացի բնազդը, որն էլ մղում է «հետաքննություն» կատարելու, ամենավերջում էլ՝ վրեժից դրդված դավաճանության կնամեծար երիտասարդի հետ:

Վեպում «բաց տեսարաններ» կան, բայց գռեհիկ չեն, ամեն ինչ բնական է ու բնականոն: Aravot.am-ի հետ զրույցում Անահիտ Թոփչյանն իր վեպի մասին խոսելիս նշում է՝ ճիշտ է, սիրո բոլոր ասպեկտները կան, սակայն ի վերջո այն վեհ սիրո ու ոգեղեն սեքսի մասին է. «Չեմ կարող ասել, որ «Տագնապը» բոլորովին էրոտիկ չէ, որովհետեւ էրոտիկ էներգիա կա մեջը, որը վարակում է… Անպայման չէ ամեն ինչ ասել, ինչպես ծովի համն իմանալու համար՝ պետք չէ ամբողջ ծովը խմել: Դու կարող ես մի շտրիխով այնպիսի մի տեսարան ստեղծել, որ մարդիկ կինոյի նման տեսնեն, թե ինչ է այնտեղ տեղի ունենում: Կարեւորը էրոտիզմի հոգեբանական ապրումն է, ոչ թե նատուրալիստական մակարդակով ներկայացնելը…Սիրած մարդու հետ սեքսը արարչություն է, այն թեւեր է տալիս, ձգտում ես երկինք»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031