Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. չնայած կրթական համակարգի խնդիրներին՝ ուսուցիչներն անձնուրաց են աշխատում

Հոկտեմբեր 04,2012 16:14

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր արարողություն, որի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը հանրապետության մի խումբ անվանի մանկավարժների և կրթության ոլորտի աշխատողների հանձնեց պարգևներ:

Հիշեցնենք, որ ամեն տարի Ուսուցչի օրվա նախաշեմին, նախարարությունում անց է կացվում «Տարվա լավագույն ուուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» եւ «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլը: Այս տարի մրցույթներին մասնակցում է 34 մանկավարժ՝ ՀՀ մարզերից եւ Երեւանից:

Ողջունելով մանկավարժներին ՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երախտագիտության խոսք ուղղեց նրանց՝ ի դեմս ՀՀ դպրոցներում աշխատող շուրջ 41 հազար ուսուցչի. «Մեր հարգանքն ենք փոխանցում նաեւ այն ուսուցիչներին, ովքեր աշխատում են Սփյուռքի, ԼՂՀ-ի եւ Ջավախքի հայկական դպրոցներում: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ անձնուրաց աշխատանքի համար: Շատերդ, ունենալով սեփական ընտանիքներ, Ձեր ջերմությունը եւ մասնագիտական հմտությունները փոխանցում եք նաեւ այլ երեխաներին: Անկախ կրթության համակարգում առկա խնդիրներից եւ այն հանգամանքից, որ ոչ բոլոր մանկավարժներն են պահում մանկավարժական գրված եւ չգրված օրենքները, Դուք նվիրաբար աշխատում եք հանրակրթության համակարգում»:

ԿԳՆ հուշամեդալով պարգեւատրված Կրթության պետական տեսչության գնահատման եւ վերլուծության բաժնի պետի տեղակալ Գայանե Սահակյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ պարգեւատրումը մեծ պատասխանատվություն է ենթադրում. «Երջանիկ եմ, որ նման պատվի եմ արժանացել: Այն պարտադրում է վերանայել անելիքները եւ առաջիկա քայլերն առավել ճկուն կազմակերպել: Տեսչությունն իրականացնում է ուսումնական հաստատությունների վերահսկողությունը, եւ ես հնարավորություն ունեմ դպրոցների խնդիրներին տեղյակ լինել ներսից՝ որպես ուսուցիչ, քանի որ ունեմ 13 տարվա մանկավարժական փորձ: Ճիշտ է, ստուգումների արդյունքում ի հայտ են գալիս խախտումներ, սակայն բարձրացնում ենք շատ հիմնախնդիրներ, որոնք կարող են խոչնդոտել գործառույթների իրականացմանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031