Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հարսնաքարը» պայթեցնելու գնացած փոխգնդապետ. «Վնաս եմ հասցրել միայն ինձ ու ընտանիքիս»

Հոկտեմբեր 04,2012 15:50

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Վարդապետյանի գլխավորությամբ սկսվել է «Հարսնաքարը» պայթեցնելու փորձ կատարած ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի մարտական գծով տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դատական նիստը: Այսօր հրապարակվելու է դատավճիռը, ինչը հրապարակելուց առաց դատավորը լսեց Սամվելյանի պաշտպան Հովհաննես Հարությունյանին: Նա ասաց, որ լրացել է իր պաշտպանյալի ազատազրկման նվազագույն 3 ամիս ժամանակահատվածը , ապա խնդրեց դատավորին դա հաշվի առնելով՝ այսօր դատական նիստից հետո դատարանից ազատ արձակել Սամվելյանին:

Վ. Սամվելյանն էլ հիշեցրեց, որ նախորդ դատական նիտին էլ իր զղջումն է հայտնել, որ նախապես ձեռք բերած ռազմամթերքը ժամանակին չի հանձնել իրավապահներին: Նա նաեւ ներողություն խնդրեց ու դատավորին խնդրեց հաշվի առնել, որ իր մոտ եղած զինամթերքով վնաս է հասցրել միայն իրեն ու իր ընտանիքին եւ զրկվել սիրած աշխատանքից:

Քիչ առաջ դատավորը գնաց խորհրդակցության սենյակ եւ դատավճիռը կհրապարակի մեկ ժամից:

Հիշեցնենք, որ Վ. Սամվելյանը «Հարսնաքարը» պայթեցնելու փորձ էր արել հուլիսի 1-ին՝ գործընկերոջ՝ Վահե Ավետյանի մահից հետո:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031