Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վիրաբյանին խփեցին գոտկատեղից ներքեւ, իսկ ինքը երկրին հաղթեց օրենքով

Հոկտեմբեր 04,2012 15:37

 

ՖՈՏՈԼՈՒՐ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 2-ին հրապարակեց «Գրիշա Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» վճիռը: ՀԺԿ նախկին համակիր Գ. Վիրաբյանի գործը Եվրադատարանի վարույթում էր գտնվում 2005 թվականից: Գ. Վիրաբյանը կստանա 31 հազար եվրո փոխհատուցում, որից 25 հազարը բարոյական վնասի դիմաց է:

Շնորհավորեցինք ՄԻԵԴ Վիրաբյանի գործը ներկայացրած փաստաբան Տիգրան Տեր-Եսայանին: Մեր հարցին, թե ի՞նչ հիմնական շեշտադրումներ էր առաջ քաշվել այդ գործով, նա պատասխանեց, որ իրենք վիճարկել են անմարդկային վերաբերմունքի, խոշտանգման, խտրականության, մարդու ազատ տեղաշարժվելու, ընտրելու իրավունքին առնչվող հարցերը:

Տ. Տեր-Եսայանը տեղեկացրեց, որ 2004թ. ապրիլյան իրադարձությունների ժամանակ (նախագահական ընտրություններին հաջորդող) Արարատի մարզում տեղի ոստիկանության աշխատակազմը ծանր մարմնական վնասվածքներ էր հասցրել Գ. Վիրաբյանին, որի արդյունքում նա ենթարկվել էր ծանր վիրահատության: Նրա գործը ՀՀ-ում ընթացք չէր ստացել եւ ինչպես Տեր-Եսայանն է ասում՝ Եվրադատարանը հատկապես ուշադրություն է դարձրել Գ. Վիրաբյանի նկատմամբ խոշտանգման եւ խտրականության դրսեւորմանը: Ըստ փաստաբանի, Հայաստանում անտեսվել էր զոհի հայտարարությունը, չէր քննվել գործը, քանի որ դա վերաբերել էր նրա քաղաքական գործունեությանը: Տեր-Եսայանը բավարարված է ԵԴ որոշմամբ, չնայած այն հանգամանքին, որ հաղթանակը հեշտ չի տրվել, այլ 8 տարի հետո:

Տեր-Եսայանը իր խորին շնորհակալությունը հայտնեց տպագիր մամուլին, «Առավոտին», որոնք կարողացել են 2003-04թթ. տեղի ունեցած իրադարձությունները լուսաբանել, շնորհակալություն հայտնեց նաեւ այն տպագիր մամուլին, որ վերապահումներով էին տպագրել այդ ժամանակվա իրադարձությունները:

Ըստ նրա, Եվրադատարանում ավարտվեց Հայաստանի դեմ 2003-04թթ. առնչվող գործերով դիմումների քննությունները (խոսքը 5 կուսակցությունների համակիրների գործերի մասին է):

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031