Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փոփոխություն Ջավախքում՝ Վրաստանի ընտրությունների արդյունքում

Հոկտեմբեր 04,2012 15:16

Վրաստանում կայացած ընտրությունների արդյունքում  Ջավախքում եւս հնարավոր է փոփոխություններ լինեն` կապված իշխանությունների` ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարվող քաղաքականության հետ. այս կարծիքին է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Քաղաքագետի խոսքով՝ «Այժմ Վրաստանում իշխանության եկող ուժերն այլ պատկերացումներ ունեն եւ կարծում են, որ Վրաստանի շահերից ելնելով՝ ավելի լավ իրավիճակ ունենալու համար էֆեկտիվ կլինի իրական ինտեգրումը, որն անպայման չէ, որ տեղի ունենա բռի միջոցներով, կամ որ հայերին ստիպեն վրացերեն սովորել, հայերենը դասացուցակներից հանելով՝ այլ հակառակը, ավելի շատ ներգրավելով տեղի հայ բնակչությանը քաղաքական, տնտեսական եւ հասարակական կյանքի մեջ, ստեղծելով ստիմուլներ, որի արդյունքում տեղի բնակչությունն ավելի մեծ եռանդով կսովորի վրացերեն լեզուն, քան բռի մեթոդներով»:

Մինասյանը համոզմունք հայտնեց, որ իրականում Ջավախքի հարցում հնարավորություն կա ու այն շատ մեծ է, եւ այն նպատակները, սպասումները, Վրաստանի պետականության գաղափարներից ելնելով, որ ունի Վրաստանի քաղաքական էլիտան եւ հասարակությունը, համընկնեցնել մինիմալ սպասումներին, ինչ այսօր ունի ջավախահայությունը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031