«Վոյս օֆ Ռաշա» լրատվականը նյութ է պատրաստել այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Սահակաշվիլիի պարտությունը Վրաստանի հարևան պետությունների վրա:
Ըստ լրատվականի՝ Սահակաշվիլիի քաղաքական առերեսումները ոչ մի օգուտ չեն տվել Վրաստանի հարևան ոչ մի պետության: Հայաստանի մասով ասվում է, որ այն դարձավ ռուս-վրացական հարաբերությունների վատթարացման անուղղակի զոհը, քանի որ Հայաստանը Ռուսաստանի և Եվրոպայի այլ պետությունների հետ առևտուրն անում էր Վրաստանի տարածքի միջոցով: Ռուսաստանի և Վրաստանի միջև անցնող սահմանը՝ Վերին Լարսի փակումը, Հայաստանին միանգամից զրկեց Եվրոպայից ներմուծվող ապրանքից: Բացի այդ, Հայաստանը ստիպված էր հույսը դնել Իրանի հետ ունեցած առևտրի վրա, որն այժմ միջազգային պատժամիջոցների տակ է:
Կարդացեք նաև
Լրատվականը գրում է, որ Իվանիշվիլին խոստացել է Վրաստանը դարձնել խաղաղության և ոչ թե առերեսումների տարածք, ինչը շատ ավելի մոտ է հայերի, թուրքերի, ռուսների ցանկությանը, քան Ռուսաստանի հետ Սահակաշվիլիի վարած քաղաքականությունը: