Լրահոս
Օրվա լրահոսը

Չորրորդը ևս կալանավորվել է

Հոկտեմբեր 04,2012 13:52

Սոցիալական ոլորտի չարաշահումների գործով ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության առաջատար մասնագետ-գանձապահ Վիգեն Գևորգյանը ևս կալանավորվել է: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ կազմակերպված խմբի կողմից խոշոր չափերով կատարված յուրացում և վատնում:

Ավելի վաղ կալանավորվել էին ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը և վճարումների ծառայության պետ Հովհաննես Գրիգորյանը:

Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբով յուրացման եղանակով 211.680.984 ՀՀ դրամ և խարդախությամբ 29.000.000 դրամ գումարներ հափշտակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ և 314-րդ հոդված, կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանին և վճարումների ծառայության պետ Հովհաննես Գրիգորյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 314-րդ հոդվածով՝ կազմակերպված խմբի կողմից խոշոր չափերով կատարված յուրացում և վատնում, Պաշտոնեական կեղծիք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031