Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Դումանյանն ինքը պատասխանատո՞ւ է Քուշկյանի չարածի համար»

Հոկտեմբեր 04,2012 13:37

ԱԺ նիստին ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը մի շարք փաստեր ներկայացրեց՝ ցույց տալով, թե 2011-ին ինչքան է վատացել կենսամակարդակը եւ որքան ձախողված է այս կառավարությունը: Բայց նրա դիտարկմամբ՝ 2011-ի համար պատասխանատու է Հարություն Քուշկյանը, ուստի անհասկանալի է՝ ինչպե՞ս պետք է 2011-ի ձախողումների համար պահանջեն կառավարության հրաժարականը, երբ նա այլեւս չկա եւ նրան փոխարինում է Դերենիկ Դումանյանը: Քուշկյանի համար Դումանյանը ո՞նց պատասխան տա. «Հարց է առաջանում՝ Դումանյանն ինքը պատասխանատո՞ւ է Քուշկյանի չարածի համար, եթե Քուշկյանը չի կատարել իր պարտականությունները: Ասենք, Տիգրան Սարգսյանը չի այսօրվա վարչապետը, այլ՝ Սարգիս Տիգրանյանը:  Վարչապետը  ինչպե՞ս պետք է պատասխան տա նախորդ վարչապետի համար, որ 2011-ը ձախողել է»:

Ուստի ներկայացնելով ՀԱԿ խմբակցության տեսակետը՝ Արամ Մանուկյանը նշեց, որ մենք հիմա կատարելու ենք մի քվեարկություն, որը բովանդակային առումով անիմաստ է:

Այնուամենայնիվ, 2011-ի բյուջեի կատարողականի համար քվեարկությունը կատարվեց, եւ 70 կողմ, 6 դեմ-ով եւ ոչ մի ձեռնպահ քվեարկությամբ որոշումն ընդունվեց:

Հռիփսիմե  ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031