Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ հաջորդ նիստերին նախարարները իրենց ոլորտների տնտեսական աճի ցուցանիշների ու հարկահավաքության մասին հաշվետվություններ պետք է ներկայացնեն: Առաջին եռյակում էր նաեւ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Կառավարության նիստից հետո պարոն Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է հարկային պարտավորությունների կատարման առումով ուսումնասիրություններ անել, ինչից հետո մանրամասն կներկայացնի. «Չեմ ուզում բաներ ասել, որոնք վերջնական արդյուքները չեն, մանրամասն բոլոր ուսումնասիրությունները հարկային պարտավորությունների առումով կներկայացնեմ. ովքեր են թերացել, ովքեր՝ ոչ»:
Նա նաեւ վստահեցրեց, որ իրենց ոլորտին վերաբերող ՀՀ նախագահի մատնանշած թերությունները վերացնելու ուղղությամբ աշխատում են ու այդ թերությունները 90 տոկոսով վերացվել են:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ