Լրահոս
Օրվա լրահոսը

«Օսկանյանին չի կարելի նստեցնել». Ալեքսանդր Իսկանդարյան

Հոկտեմբեր 04,2012 13:26

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադառնալով Վարդան Օսկանյանի գործին՝ ասաց, որ այն կապված է քաղաքականության հետ, որովհետեւ Օսկանյանը ԲՀԿ-ում երկրորդ դեմքն է, չի բացառվում, որ նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածուն լինի եւ հետեւաբար՝ ՀՀԿ-ի համար մրցակից է:

Իսկանդարյանը կարծում է՝ «Օսկանյանին չի կարելի նստեցնել, քանի որ այդ հանգամանքը նախ Հայաստանի համար ձեռնտու չէ, բացի այդ՝ լուրջ քննադատությունների կարժանանանք դրսի կողմից, ինչն էլ այժմ պետք չէ»:

Իսկանդարյանը համոզված է, որ Օսկանյանի գործի ի հայտ գալը, այն էլ հիմա, ցույց է տալիս, որ քաղաքական համատեքստ կա, եւ շոու չէ, ինչպես որ շատերն են կարծում. «Խնդիրն այն է, որ իշխանությունները լարված են այն հանգամանքից, որ ԲՀԿ-ն կարող է մասնակցել նախագահական ընտրություններին, եւ որ Գագիկ Ծառուկյանի թիմը կարող է միավորել ընդդիմության հատվածը ու լուրջ ձայներ հավաքել նախագահական ընտրություններում: Այստեղ իրական մրցակցության հարց է: Իսկ Օսկանյանի գործով Ծառուկյանի ձեռքերն են կապվում, եւ այս ամենը արվում է կուսակցությունը պառակտելու համար: Բայց քանի որ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ դիմադրեց ճնշումներին, դիմադրում է նաեւ այժմ, իսկ թե ինչքա՞ն կկարողանա դիմադրել, դեռ պարզ չէ»,-հավելեց նա:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031