Այսօր կառավարության որոշմամբ, Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը օտարվեց: Կառավարության այս որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես նշված է՝ կառավարական թիվ 2 մասնաշենքի հասցեում գտնվող 14.241.9 քմ մակերեսով շենք, շինությունները ու դրանց սպասարկման եւ օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասը վաճառքի ձեւով օտարել «Տանգո» ընկերությանը՝ այս տարվա հոկտեմբերի 2-ի դրությամբ ` 20 692 320 հազար դրամով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ