«Հանրապետության նախագահը շոու է սարքում: Ախպերական թատրոն է տալիս, թե տեսեք, տեսեք իբր մտահոգ է երկրի ճակատագրով: Բայց շոուի արդյունքում ոչինչ չի փոխվում: Շոուն էլ լինում է, երբ խնդիրների մասին խոսքը գնում է տարիներ, իր ղեկավարությունից ի վեր: Ի՞նչ է ուզում իր շոուով ասել հանրապետության նախագահը»,- այսօր կառավարության շենքի առջեւ դժգոհում էին հավաքված քաղաքացիները:
Նրանք նաեւ դժգոհում էին, որ չեն կարողանում հանդիպել նախարարներին: «Ի՞նչ քաղաքաշինության նախարար, որ մյուս մուտքով է փախչում: Եթե նախարարը ժողովրդից փախչում է՝ նա նախարար չէ, նախրարար է», դժգոհեց քաղաքացիներից մեկը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ