Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը հայտարարություն արեց

Հոկտեմբեր 04,2012 11:51

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստը սկսեց հայտարարությամբ, թե այսուհետեւ բոլոր նախարարներն իրենց ոլորտի հարկահավաքության համար պետք է պատասխանատվություն կրեն: Ըստ նրա, բոլոր նախարարները պետք է տիրապետեն իրենց ոլորտի իրավիճակին, իմանան ինչպիսին է տնտեսական աճի ցուցանիշը եւ ինչպես են այդ ոլորտի ձեռնարկությունները կատարում իրենց հարկային պարտավորությունները. «Կառավարության նիստերին լսելու ենք նախարարների հաշվետվությունները հարկային պարտավորությունների կատարման եւ ոլորտում տնտեսական պոտենցիալի վերաբերյալ: Մենք պետք է բացառենք ցանկացած միջամտություն, միջնորդություն, որը դեռեւս առկա է Հայաստանում հարկային մարմինների նկատմամբ: Իմ անձնական հսկողության տակ եմ պահելու այս խնդիրը: Պետք է քաջ գիտակցենք որ հարկերի հավաքագրումը պատասխանատու գործառույթ է կառավարության բոլոր անդամների համար»:

Տիգրան Սարգսյանը նաեւ ասաց, որ կառավարության հաջորդ նիստին կրթության նախարարը կզեկուցի ոլորտի իրավիճակը, այնուհետեւ տրանսպորտի եւ կապի նախարարն ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը. «Բոլոր նախարարություններով կանցնենք, կսկսենք այս երեք նախարարություններից: Պատրաստեք տեղեկանքները եւ մանրակրկիտ ուսումնասիրությունները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031