«Իջեւան ստուդիա» հեռուստաընկերությունը ներկայումս կանոնավոր կերպով եթեր դուրս չի գալիս: Իջեւանի տարածքային հարկային տեսչությունը չկատարած հարկային պարտավորությունների համար դատի է տվել հեռուստաընկերությանը: Տարածքային հարկային տեսչությունում մեզ չհայտնեցին հեռուստաընկերության պարտքի չափը, դա համարելով հարկային գաղտնիք;
Մեր տեղեկություններով՝ Իջեւանի հեռուստաընկերության պարտքի չափը 400-500 հազար դրամ է: «Իջեւան ստուդիան» հեռուստաեթերի 10 տարվա արտոնագիր է ստացել 2003թվականին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ