Արյան քացկեղից մահացած 40-ամյա Հարություն Խաչատրյանի հուղարկավորությունը անցյալ կիրակի էր:
Հարությունի կյանքն ի սկզբանե հարթ չեղավ: Նա չհասցրեց հասկանալ, թե ինչ է երիտասարդությունը, իսկ նրա երազանքներն էլ մնացին անկատար:
Հարություն Խաչատրյանը 1992թ.օգոստոսի 18-ին զորակոչվեց զինվորական ծառայության:
Կարդացեք նաև
1993թ.սեպտեմբերի 2-ին մոլորվելով Արծվաշենի 3-րդ պոստում, նա հանդիպեց ազերիների:
Թշնամին հայերենով ձայն տվեց մեր զինվորին: Հարությունը գնալով ձայնի ուղղությամբ, հայտնվեց թշնամու պատրաստած ծուղակում:
Ազերիները Հարությունին տեղափոխեցին Ղազախ, ապա ուղղաթիռով՝ Բաքու:
Եղվարցի Հարություն Խաչատրյանի կենսագրության մի նոր էջ սկսվեց…
Հայ զինվորինը կորավ, երազանքներով կառուցածը փլվեց:
12 օր պահվեց Բաքվում, ապա Գոբուստանի ճամբարում եւ մասնավոր անձի մոտ:
Վերջինի մոտ Հարությունը ենթարկվեց կտտանքների, խոշտանգման.ազերիները լինգով հարվածել էին նրա գլխին, երիկամներին, լամպով այրել մարմինը:
Մասնավոր անձի խոշտանգարանը Կիրովաբադից 25 կմ.հեռավորության վրա գտնվող տան նկուղն էր:
1994թ. օգոստոսի 1-ի գիշերը Հարությունին հաջողվում է դուրս գալ նկուղից, փախչել:
Իր հետ վերցնելով տանտիրոջ հեռադիտակը նա նկատում է երկաթգիծը, վազում այդ ուղղությամբ:
Մի քանի ժամ վազելուց հետո հասկանում է, որ սխալ ուղղությամբ է վազում: Չգիտեր լեզու, չուներ յուրայիններ, հայացքը բռնվելու վախով լի:
Ճանապարհահատվածի պաստառներից հասկանալով, որ դեպի Բաքու է գնւմ, նա փոխում է իր երթուղին, եւ գնացքի գծերով շարժվում դեպի… 7-8 օր մնում է Գյանջայում, թաքստոցում պատսպարվելով, ապա նստում է իրեն հանդիպած գնացքը, որը բարեբախտաբար, շարժվում էր դեպի Վրաստան:
Մի քանի ժամ հետո վախենալով հայտնաբերվելուց՝ գնացքից իրեն ցած է նետում:
Լողանալով, Սադախլո գետով 1994թ. օգոստոսի 2-ին հասնում է Հայաստան….
Խոշտանգոմների հետեւանքով Հարությունը ձեռք էր բերել բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում՝ արյան քաղցկեղը: Նրան մինչ իր կյանքի վերջին օրերը աջակցել է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը, որն էլ մեզ էր տրամադրել Հարությունի հետ կապված այս հուզիչ պատությունը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ