Հատված ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանի հետ հարցազրույցից:
– Անդրադառնանք գալիք նախագահական ընտրություններին: Ձեր կարծիքով` ինչո՞ւ է իրառաջադրման մասին մինչ օրս լռում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, և ընդհանրապես`ինչի՞ն է սպասում ՀԱԿ-ը:
– Ինձ թվում է` ոչնչի էլ չի սպասում: Իսկ լռում է այն պատճառով, որովհետև չի տեսնում որևէ նախադրյալ` ընտրվելու կամ պայքարի մեջ մտնելու համար:
Կարդացեք նաև
– Պարոն Ռուբինյան, գաղտնիք չէ, որ արտաքին ուժերը Հայաստանի ներքաղաքականդասավորությունների վրա շատ հաճախ` մեծ, իսկ երբեմն էլ` վճռական ազդեցություն են ունենում:Այս դեպքում հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ը որևէ ազդանշան կամ աջակցություն է սպասում դրսի ուժերից,եթե նաև իրական համարենք այն լուրերը, թե Լ.Տեր-Պետրոսյանը բանակցում է ռուսականիշխանությունների հետ` ռուսամետ ԲՀԿ-ի աջակցությունը ստանալու համար, իսկ ՀԱԿհամակարգող Լևոն Զուրաբյանը վերջերս մեկնել էր Մոսկվա:
– Նախ` պետք է չհամաձայնեմ այն մտքի հետ, որ շատ մեծ է դրսի ազդեցությունը: Իհարկե, շահագրգռված երկրները, մանավանդ` գերտերությունները, լծակներ միշտ ունենում են թե՛ ամենակոպիտ` ազդեցության գործակալների ներդրման միջոցով, թե՛ այլ` ավելի քաղաքակիրթ եղանակներով: Բայց եթե տվյալ երկրում տվյալ ուղղվածության ուժ չկա կամ չի գոյանում և ազդեցություն ձեռք չի բերում, այլ երկրից չեն կարող բերել, արհեստականորեն ինչ-որ ուժեր ստեղծել: Տեղում պետք է նախադրյալներ լինեն:
Ինչ վերաբերում է նրան` Լ.Տեր-Պետրոսյանը սպասո՞ւմ է աջակցության դրսից, թե՞ ոչ, ես չեմ ուզում իր փոխարեն ինչ-որ հայտարարություններ անել: Համենայնդեպս, նախորդ ժամանակաշրջանում իր հրապարակային ելույթներում բավական ակնհայտորեն երևում էր, որ նա ռևերանսներ է անում դեպի Ռուսաստան: Ձեր նշած գործչի (Լ.Զուրաբյան) կապը ռուսական ինչ-ինչ շրջանակների հետ նույնպես գաղտնիք չի եղել, և այդ այցելությունները Մոսկվա պարբերաբար են եղել: Թե ի՞նչ են խոսում այնտեղ, ի՞նչ են պայմանավորվում, Ձեզ համար գուցե հետաքրքիր է, բայց ինձ համար հետաքրքիր չէ (ծիծաղում է.- Ա.Ս.) :
Այդ վեկտորի վրա հնարավո՞ր է ինչ-որ դաշինք ԲՀԿ-ի և Կոնգրեսի միջև, այդ էլ գաղտնիք չէ. ասել են, որ հնարավոր է: Լ.Տեր-Պետրոսյանը երկու թե երեք ելույթներ նվիրեց այդ թեմային, որտեղ բաց ձևով ասաց, որ դա հնարավոր տարբերակ է: Հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն պաշտպանի Լ.Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, շատ քիչ հավանական է: Հնարավո՞ր է, որ Կոնգրեսը պաշտպանի Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը, համարյա նույն հավանականությունն այդտեղ կա:
Ուրեմն, երևի ինչ-որ մի այլ ձևաչափ պետք է մտածեն: Չմանրամասնեմ, թե ինչո՞ւ է դա անհավանական: Ճիշտ է, ինչքան էլ այդպիսի անբարոյական երևույթների հանդիպում ենք քաղաքականության մեջ, բայց, միևնույն է` շատ արտառոց կլինի, եթե ՀԱԿ-ը պաշտպանի Ծառուկյանի թեկնածությունը: Իսկ եթե Ծառուկյանը պաշտպանի ՀԱԿ-ի ներկայացուցչի թեկնածությունը, նույնպես արտառոց կլինի, որովհետև կստացվի, որ Կոնգրեսի թեկնածուն օլիգարխիայի թեկնածու է դառնում:
– Փաստորեն, Ձեր նշած` ՌԴ-ի հետ Տեր-Պետրոսյանի ռևերանսնե՞րն են բացատրում ՀԱԿ-իձգտումը` իր կողմը քաշելու ռուսական կողմնորոշում ունեցող ԲՀԿ-ին:
– Ո՛չ, այդտեղ կա ավելի խորքային բացատրություն, ինչը կապված է այն հանգամանքի հետ, որ ինչ-որ հայտնի պահից սկսած` բաց հայտարարվեց, որ Կոնգրեսը միայնակ ի վիճակի չէ իշխանափոխություն անելու: Չհայտարարվեց, բայց նաև ակնհայտ դարձավ, որ որևէ հակում չունի պայքարը շարունակելու, և այսպես սկսվեց ինչ-որ փնտրտուք: Ոմանք դա անվանում են` պայքարի նոր ճանապարհների փնտրտուք, ես դա ավելի շուտ կանվանեի` պայքարը արժանապատվորեն ավարտելու ճանապարհի փնտրտուք: Եվ այդ զարգացման ծիրի մեջ կարող ենք դիտարկել նաև չստացված երկխոսությունն իշխանության հետ, նույն այդ «քաղաքագիտական վերլուծությունը»` «Բարգավաճի» հետ կապված, ինչ-որ տեղ` նաև դաշինքի ստեղծումը խորհրդարանական ընտրությունների ժամանակ և խմբակցություն ստեղծելը խորհրդարանում:
Այս բոլորը տեղավորվում են պայքարը դադարեցնելու և ինչ-որ արժանապատիվ ձևով դուրս գալու եղանակների մեջ: Ես ԲՀԿ-ի հետ սիրախաղերի պատճառն այդտեղ եմ տեսնում, ոչ թե նրանում, որ հայտարարվում էր, թե «դրանով մենք փորձում ենք ճեղքել իշխանական բուրգը և փորձում ենք իշխանական մի ճյուղի միջոցով իշխանության մյուս ճյուղի հերն անիծելգ», ինչին, ինչպես տեսանք, ժողովուրդը չհավատաց և ընդդիմադիր շարժմանը, փաստորեն, զրկեց իր օժանդակությունից:
– Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից պատգամավորական մանդատը չվերցնելու ևնախագահական ընտրություններում նրա թեկնածությանն ընդհանրապես ինչպե՞ս եք վերաբերվում:
– Ճիշտ է ասել` հավանական թեկնածություն, որովհետև, ըստ օրենքի` դեռ թեկնածուներ չունենք: Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից մանդատ չվերցնելն ակնհայտորեն կապված էր նախագահական մրցավազքին նրա մասնակցելու մտադրության հետ: Ր. Հովհաննիսյանի հավանական առաջադրմանը լավ եմ վերաբերվում. նախ` մարդկայնորեն եմ լավ վերաբերվում իրեն, երկրորդը` իր այդ վերջին հայտարարության մեջ առանձնացված կետերում խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու մասին խոսեց, բազմիցս նշել եմ, որ ես էլ եմ դրա ջատագովը:
Այսինքն` սահմանադրական խորը բարեփոխումների մասին է խոսքը, ըստ էության, 4-րդ հանրապետության ստեղծման գաղափարն է, որը ես նույնպես լիովին կիսում եմ և շատ հավանական եմ համարում, որ հենց դրա համար կօժանդակեմ իրեն: Ցավոք սրտի, պարոն Հովհաննիսյանը հասարակության մեջ հասկացված լինելու, ընկալելիության խնդիր ունի, որը չի կարողանում ոչ մի կերպ հաղթահարել, չգիտեմ` ո՞րն է պատճառը. իր խորհրդականներին չի՞ լսում, թե՞ ուղղակի չի կարող ինքն իրեն վերափոխել: Բայց կա նրան համակրողների մի ստվար զանգված, որն ամեն անգամ հիասթափվում է մատուցվող նյութի կամ գործողությունների ոչ պարզ և ոչ հստակ լինելուց: Այս խնդիրը նա պետք է ինչ-որ ձևով հաղթահարի:
– Սակայն Ր.Հովհաննիսյանն արդյո՞ք կարող է իրական մրցակից լինել գործող նախագահին:
– Այստեղ Դուք արդեն պետք է ասեք` ո՞ր պայմաններում կարող է իրական մրցակից լինել: Եթե խոսում ենք արդեն կայուն ավանդույթ դարձած, կեղծվող ընտրությունների մասին, որտեղ ամբողջությամբ օգտագործվում է իշխանական ռեսուրսը և ապօրինի ձեռք բերված ֆինանսական ահռելի միջոցները, ապա այդ իրավիճակում ոչ ոք չի կարող ռեալ մրցակից լինել ավազակապետության բուրգի ղեկավարին: Բայց եթե խոսենք այն մասին, թե ինչ-որ հրաշքով կարող են լինել գոնե մի փոքր արդար ընտրություններ, ապա Սերժ Սարգսյանն ընդհանրապես ոչ մի շանս չունի, և նրա ցանկացած այլ մրցակից, կարելի է ասել, որ շատ իրական մրցակից է:
– Իսկ եթե այդ հրաշքը տեղի չունենա, և ներկա իրողությունները պահպանվեն, հավանականթեկնածուներից որևէ մեկը կարո՞ղ է իրական այլընտրանք լինել Ս.Սարգսյանին:
– Այս պահին ընտրությունների միջոցով ես չեմ տեսնում, թե ինչպե՞ս կարելի է Ս.Սարգսյանին տապալել: Ընտրությունները կարող են մի շարժման, մի իշխանափոխական գործընթացի ընդամենը մի դրվագ հանդիսանալ, բայց զուտ ընտրությունների միջոցով տապալել բռնապետին` հնարավոր չէ. գոնե այս պահի դրությամբ:
168 ԺԱՄ