Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Այսօր իմ փոխարեն գործերս են խոսելու». Վանաձորում կայացավ փայտե արձանների ցուցահանդեսը

Հոկտեմբեր 04,2012 00:37

55-ամյա  Սուսաննա Օհանյանն արդեն 17 տարի նուրբ ու կանացի ձեռքերով ամեն օր փայտին կենդանի շունչ է հաղորդում:

Այսօր Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճը լի էր նրա ստեղծած փայտե կերպարանքներից  արձակվող կենդանությամբ:

«Սա իմ հինգերորդ անհատական  ցուցահանդեսն է, վերջինը երկու տարի առաջ  եմ ունեցել, ի տարբերություն նախորդ ցուցահանդեսի` այսօր եղածին ավելացել են 10-ից ավելի աշխատանքներ: «Լռության լեզու» եմ անվանել ցուցահանդեսը` մտածելով, որ այսօր իմ փոխարեն գործերս են խոսելու»,-ասում է կին փայտագործը:

«Հետաքրքրականն այն է, որ այս հրաշալի գործերն ստեղծողը կին է: Ինձ դուր է գալիս նրա մաներան, փայտին տիրապետելու արվեստը, կին լինելով հանդերձ` կարողանում է փայտին շունչ տալ: Թե ձեւի, թե բովանդակության, թե կոմպոզիցիոն առումով բավականին հետաքրքիր լուծումներ ունի»,-իր տպավորություններն է կիսում գեղանկարիչ, պարուսույց Նոբել Էմինյանը:

«Տպավորված եմ, փայտը կարծես խոսում է հետդ, կարծես բան է ուզում ասել, պիտի ականջդ սրես ուշադրությամբ եւ ուղղակի վայելես նրա հոգին»,-ասում է վանաձորցի Անահիտ Համբարյանը:

Ցուցահանդեսը նվիրված է  Վանաձորի օրվան :

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031