Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վրաստանին նախանձել պետք չէ, այնտեղ դեմոկրատիայի արտաքին շղարշ են ստեղծում»

Հոկտեմբեր 04,2012 00:26

Այսօր Aravot.am-ը մասնագիտությամբ հոգեբան, դաշնակցական  Աշոտ Հակոբյանին հարցրեց` մի՞թե հարևան Վրաստանն իրոք  այդքան դեմոկրատական  երկիր է դարձել, որ նախագահ Սահակաշվիլին առանց որևէ խոչընդոտի թույլատրում է

ընդդիմությանը  հաղթանակել, մեծամասնություն կազմել խորհրդարանում ու կառավարություն ձևավորել: «Նախ պետք է քննարկել Վրաստանի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները. վերջապես ի դեմս Սահակաշվիլու  եղան քաղաքական ուժեր, որոնք կարողացան ժամանակ առաջ  իրենց մեջ գոնե ինչ-որ մի վճիռ կայացնել  և հայտարարել այս կամ այն կողմնորշման մասին: Բայց իրենք  էլ հաստատապես սխալվեցին , որովհետև  այստեղ կողմնորոշման  խնդիր չկա, խնդիրն այն է, թե դու  ինչպես կհամախմբես  քո հասարակությանը: Պետական այրի խնդիրը հենց դա է.  դու հասարակությանդ համախմբիր, տուր նրան այն քաղաքական գաղափարը, որը իրեն կմոբիլիզացնի, որի հետևից ինքը կգնա: Հասարակությունը չի կարող հենց էնպես ապրել, նույնիսկ  ամենակեղծ, ամենավատ  գաղափարը ինքը պիտի ունենա, ասենք, օրինակ հիմա մտածենք, որ մեր հասարկությունը համախմբված չէ, սխալված կլինենք, մեր հասարակությունը համախմբված է, բայց ուղղակի  փողի շուրջ, փողի շուրջ` ոչ դրամի իմաստով, այլ ընչաքաղցության, ագահության, հարստություն դիզելու մոլուցքի: Ժամանակ առաջ մենք էլի էինք համախմբված, բայց արդեն` «Պրոլետարներ, բոլոր երկրների, միացեք» գաղափարի շուրջ: Եթե հարցը նայենք համախմբող գաղափարի տեսանկյունից,  վրաց հասարակությունը չհամախմբվեց, էնտեղ  եղավ ինչ-որ մի քաղաքական պատվեր, շատ հետաքրքիր  ինչ-որ մի  ծրագիր, որը ներդրվեց ու ունեցավ իր հաջողությունը: Իսկ հիմա ի՞նչ է կատարվում, ես համոզված եմ, որ կատարվում է նույն ծրագրի շարունակությունը  և էնտեղ պետք է ստեղծեին էդ քաղաքական համակարգի դեմոկրատացման և այլնի արտաքին շղարշ, որովհետև ծրագրի քայլը, ըստ իս,  դա է պահանջում:  Հիմա կլինի մեկ ուրիշ քաղաքական ուժ, որը գերակշռեց օրենսդիր մարմնում , հետո կլինեն նախագահական ընտրություններ, սա ծրագրի տրամաբանական շարունակությունն է: Միայն մի հանգամանք  է մնում, թե իրենք ինչքան կկարողանան համախմբված մնալ այս ծրագրի շուրջ, որովհետև ռուսական գործոն  ու ռուսական նկրտումներ կան ամբողջ Կովկասյան տարածքում, իսկ ինչպես կվարվեն,  սա դեռ անկանխատեսելի է»:

Այսինքն կարիք չկա՞ նախանձել Վրաստանին` մեր այս հարցին ի պատասխան,  հոգեբանն ասաց. «Իհարկե ` ոչ, ես նույնիսկ վատ եմ զգում, որ օրինակ են բերում, թ`ե տեսեք մեր հյուսիսային հարևաններին, եղբայր, ոչ միայն հյուսիսային հարևանները, այլև հեռավոր արևելյան ու մերձավոր արևելյան  հարևանները  ինձ հետաքրքիր չեն, ինձ հետաքրքիր է իմ հայ հասարակությունն ու պետաիրավական հարաբերությունների այն կարգը, որը կբխի իմ ազգի էությունից: Ժողովրդավարությունը անպայման պետք է լինի մեր ժողովրդավարությունը, որովհետև չի կարող սկանդինավյան երկրների ժողովրդավարությունը աշխատել Հայաստանում, ես ուրիշ եմ իմ հոգեկերտվածքով, գուցե մի քիչ իմպուլսիվ եմ, գուցե մի քիչ բռնկվող եմ, գուցե մի քիչ հուզական եմ, բոլոր դեպքերում ես ես եմ: Ինչպես պոետն է ասում` ես ինձ ոչ մեկից չեմ գերադասում, ուղղակի ես հայ եմ: Ու նաև  ուրիշ մեկը մեծերից  ասում էր «Եվ գարունը պետք  է գա հայերեն», էդպես էլ քո ժողովրդավարությունը հայերեն պետք է լինի,  օրենքներդ էլ հայրերեն են լինելու,  եթե չլինի այդպես, դու հաստատ տուժվելու ես, հաստատ միմոսություն ես անելու, այսինքն քո ներքին էությունդ ու արտաքին վարքդ իրար  չեն համապատասխանելու,դու երկփեղկվելու ես, հայտվելու ես  ծանր հոգեկան վիճակների մեջ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031