Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում սողանքային մարմինը բավականին ուշ է հայտնաբերվել

Հոկտեմբեր 03,2012 23:13

Կապանում` Շահումյան բանավան տանող ներհամայնքային ճանապարհի ձախ մասում, «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության հարակից տարածքում օգոստոսի 20-ին արձանագրված սողանքավտանգ գոտու հարցը ԱԻՆ նախարարը բարձրացրել է կառավարությունում, որպեսզի մասնագիտական խումբ այցելի Կապան, տեղում համապատասխան ուսումնասիրություններ   կատարվեն` հետագա կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով:

Օրեր առաջ ԱԻՆ-ի մասնագետների կողմից գլխավորած  աշխատանքային խումբը եղել է տեղում, կատարել ուսոոմանսիրություններ եւ արձանագրել, որ սողանքային մարմինը երկարատեւ պրոցեսների արդյունքում է առաջացել, բայց տարածքը «Դինո գոլդի» կողմից փակ լինելու պատճառով հնարավոր չի եղել ընթացիկ ուսումնասիրություններ իրականացնելու միջոցով շուտ հայտնաբերել:  ԱԻՆ փրկարար ծառայության տարերային աղետների բաժնի պետ Արթուր Մուրադյանի տեղեկացմամբ, ըստ  տեղում կազմած սողանքի տեղաշարժման ակտիվացման գրաֆիկի, օգոստոսի 23-ից մինչեւ օգոստոսի 28-ն ընկած ժամանակահատվածում միջին արագության տեղաշարժ գրանցվել է մեկ ուղղությամբ, իսկ մնացած երկու ուղղություններով տեղաշարժը բավականին նվազել է:

Ընդհանուր առմամբ, Շահումյան բանավանի տարածքում նմանատիպ անբարենպաստ տարածքներ բացահայտվել ու արձանագրվել են տարիներ առաջ եւ առաջարկվել է անհապաղ միջոցառումներ ձեռնարկել դրանց հետագա վտանգավոր ռիսկերի կանխարգելման ուղղությամբ: Դեռեւս 2008թ.-ին  «Գեոռիսկ»  գիտահետազոտական ընկերությունը ուսումանսիրություն է իրականացրել Շահումյան գյուղի տարածքում, ինժեներա-երկրաբանական տեսակետից անբարենպաստ հատվածների առանձնացման, ինչպես նաեւ Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի թիվ 6 եւ 11 երակների մշակված տարածության եւ երկրի մակերեւույթի միջեւ թողնված պաշտպանիչ բնամասերի փաստացի վիճակի գնահատման եւ տեղաշարժման զոնայի պարամետրերի որաշման համար: Իրականացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ուսումանսիրվող տարածքում էկոգեն պրոցեսներից տեղանքում առավել զարգացած են նստեցումները, փլուզումները, զարգացող սողանքները եւ ճահճացումները:

«Երկրաֆիզիկական ուսումնասիրությունների արդյուքնում պարզվել է, որ լեռնային փորվածքները եւ նրանից վեր տեղադրված շերտերի որոշ տեղամասեր գտնվում են ստորգետնյա եւ վերգետնյա ջրերի ինտենսիվ քայքայման եւ ստորգետնյա պայթյունների հետեւանքով առաջացած տարբեր ինտենսիվության ցնցումների ազդեցության տակ, որոնց հետեւանքով ուսումնասիրված պրոֆիլների առանձին տեղամասերում կշարունակվի գրունտային պայմանների վատթարացում, որը կհանգեցնի ավերիչ հետեւանքների: Կատարված հետազոտությունների արդյունքներով, ըստ բարենպաստության աստիճանի,  բանավանի տարածքը բաժանվել է 4 հիմնական գոտիների, որոնցից առանձնացված խիստ անբարենպաստ գոտին գտնվում է տարածքի հարավային եւ հարավ-արեւելյան մասերում, որտեղ անհրաժեշտ է իրականացնել  լուրջ ինժեներա-երկրաբանական միջոցառումների համալիր` հնարավոր վտանգավոր զարգացումները նվազեցնելու եւ ընդհանրապես բացառելու համար», – արձանագրված է եղել  4 տարի առաջ կատարած ուսումնասիրության ժամանակ:

Տարիներ առաջ, երբ բանավանում դեռ մարդիկ են բնակվել,  տարածքում փլուզում է եղել, տների պատերին են ճեղքեր առաջացել, բնակիչները նույնիսկ արդեն անվտանգ չէին համարում այնտեղ բնակվելը: Ներկայումս տարածքն արդեն բնակեցված չէ, Դինո գոլդը փոխհատուցել է բնակիչներին, այժմ տեղանքում հետախուզական աշխատանքներ են իրականացվում` բաց հանքի հնարավոր շահագործման նպատակով:  2008-ին կատարած ուսումնասիրությունների ժամանակ արձանագրվել է նաեւ, որ այդ փլուզումից հետո հողային աշխատանքների ժամանակ ինտենսիվ ձեւով հողաբուսական շերտից մաքրվել է արեւելյան ջրաբաժանից անմիջապես ներքեւ  ընկած լանջը, որը հետագայում նպաստելու է տարածքում ջրաբաժանից եւ այլ աղբյուրներից կուտակվող ջրի ինտենսիվ ֆիլտրացիային եւ  ներծծմանը դեպի ստորին շերտերը`հանգեցնելով նրանցում ջրի դեբիտի դիսբալանսի:  «Ջրի ավերիչ գործընթացից խուսափելու համար պարտադիր է վերականգնել հին ջրատարը` նրան բերելով շահագործման նորմալ վիճակի, մինեւնույն ժամաանկ ձորի ամբողջ հատվածում եւ նմանատիպ տեղմամսերում կառուցել նոր ջրահեռացման համակարգ, ընդհանարպես բանավանի տարածքում, հատակպես վտանգավոր գոտիներում բացառել կառուցապատման աշխատանքները, չծանրաբեռնել հիմնատակի գրունտները, գոնե թեք լանջերի եւ վտանագվոր խորութունների վրա գտնվող լեռնային փորվածքների շրջանում»: Իրականացված ուսումանսիրություննրի վերաբերյալ համապատասխան եզրակացություները եւ հետագա վտանգի կանխարգելման համար անհրաժեշտ այս եւ այլ առաջարկների վերաբերյալ մանրամասն ներկայացվել է Դինո գոլդին` անհապաղ քայլեր ձեռնարկելու ավերիչ ու անցանկալի հետեւանքներից զերծ մնալու համար:

Շահումյան բանավանի մոտակայքում վերջին օրերին առաջացած սողանքային գոտու վերաբերյալ մանրամասը`«Առավոտ» օրաթերթի առաջիկա համարներից մեկում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031