Այսօր Aravot.am-ը ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանին հարցրեց՝ Դուք ճանաչում եք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Դուք էլ եք շփվել, գիտեք նրա բառապաշարը, ի՞նչ եք կարծում՝ նա՞ է հայտարարության հեղինակը, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում վստահեցնում էր, որ այդ հայտարարության տեքստը Քոչարյանի բնավորությունը չի, նրա բառապաշարը չի եւ Ռոբերտ Քոչարյանի տարածած հայտարարության հեղինակը նա չէ: Աղվան Վարդանյանի խոսքերով՝ «Ցավում եմ, բայց Գալուստ Սահակյանը այս դեպքում սխալվում է»: Մեր հարցին՝ համաձա՞յն եք Ռոբերտ Քոչարյանի այդ գնահատականին, որ խորհրդարանը ինքնավարկաբեկվեց՝ Վարդան Օսկանյանին զրկելով անձեռնմխելիությունից՝ պարոն Վարդանյանը պատասխանեց. «Համաձայն եմ: Ընդհանրապես ես հայտարարությունները չեմ մեկնաբանում, որովհետեւ հայտարարություններն իրենք իրենցով արդեն ամեն ինչ ասում են, բայց ես կարծում եմ, որ խորհրդարանին սա պատիվ չէր բերում: Իմ ելույթի մեջ ես արդեն ամեն ինչ ասել եմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ