Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 3-ին Գյումրիում կայացավ կառուցվող բազմաբնակարան շենքերի 1756 բնակարաններից նախորդ վիճակահանությունների արդյունքում չբաշխված 18 (15 հատ` մեկ, 1 հատ` 2, 2 հատ` 3 սենյականոց) բնակարանների բաշխման վիճակահանությունը: Վիճակահանությանը մասնակցել են նախորդ վիճակահանություններին տարբեր պատճառներով չներկայացած ընտանիքները, արդյունքում բոլոր բնակարանները գտան իրենց սեփականատերերին:
Վիճակահանությունից հետո նախարարը ավանդույթի համաձայն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն:
Օրվա ընթացքում նախարարը այցելեց «Մուշ-2» եւ «Անի» թաղամասեր, որտեղ ընթանում են ավարտական վերջին աշխատանքները:
Պարոն Թադեւոսյանը շրջեց բակերով, հետեւեց արտաքին բարեկարգման աշխատանքներին, մեկ առ մեկ այցելեց այն բնակարանները, որոնք պատրաստ են հանձնաժողովի կողմից ընդունման: Հաշվի առնելով առկա թերություններն ու բացթողումները, նախարարը խիստ հանձնարարական տվեց կառուցապատող ընկերությանը եւ հանձնաժողովին` դրանք վերացնելու` շեշտելով, որ հանձնարարականի կատարման ընթացքին վաղն անձամբ է հետեւելու:
Կարդացեք նաև
ՀՀ քաղաքաշինության նախարարություն