Լրահոս
Օրվա լրահոսը

Երկարատև ծիծաղը կարող է մահվան պատճառ դառնալ

Հոկտեմբեր 03,2012 18:26

Պատմության մեջ եղել են դեպքեր, երբ մարդը, չտիրապետելով իրեն, մահացել է ծիծաղից առաջացած կաթվածից: Առաջին նմանատիպ դեպքը կապված է հին հույն փիլիսոփա Քրիսիփուսի հետ,երբ վերջինս նայելով, թե ոնց է իր հարբած ավանակը փորձում թուզ ուտել,մահացել է ծիծաղից: 1410թ. Արագոնայի թագավոր Մարտինը, չդիմանալով մատուցված առատ ճաշին`մահացել է ծիծաղից:1989թ.-ին դանիացի մի մարդ դիտելով կատակերգական մի ֆիլմ, նույնպես մահացել է ծիծաղից: Նման մահվան պատճառ է դառնում կաթվածը, որի ընթացքում դադարեցվում է թթվածնի հոսքը շնչուղիներ:

 

Բուսական աշխարհի 85%-ը գտնվում է օվկիանոսում:

 Անգլերեն այբուբենում ամենաշատ օգտագործվող տառը «E»-ն  է, իսկ ամենքիչ օգտագործվողը` «Q»-ն:

«Հարի Փոթեր» ֆիլմի բոլոր սերիաները միասին` ամբողջ աշխարհով, ունեցել են 7 միլիարդ դոլարից ավել եկամուտ:

Այսօր կինոյի և թատրոնի հայ ականավոր դերասան Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է: Լրացավ նրա 77 ամյակը: Ջիգարխանյանը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում` իբրև ռուսական ֆիլմերում ամենաշատ դերակատարում ունեցող դերասան: Նա խաղացել է շուրջ 250 ռուսական ֆիլմերում:

Անդրանիկ Ջալալյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031