Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Reuters. «Հրապարակայնություն ատող մարդը դարձել է գլխավոր օրենսդիր»

Հոկտեմբեր 03,2012 18:38

«Ռոյթերս» լրատվական գործակալությունը նյութ է պատրաստել «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի մասին, որը հաղթեց Վրաստանում հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում:

Գործակալությունը գրում է, որ մի տարի առաջ քչեր գիտեին, թե ինչ տեսք ունի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: 56-ամյա մեծահարուսը նախկին խորհրդային պետությունում հայտնի էր որպես շռայլորեն ծախսող բարերար, որի տպավորիչ առանձնատունը նայում էր ողջ Թբիլիսիին:

Նա ատում էր հրապարակայնությունը և խուսափում էր լուսանկարիչներից: Ամեն ինչ փոխվեց անցած տարվա հոկտեմբերին, երբ նա հայտարարեց, որ մտնում է քաղաքականություն: Իր անձնական կյանքը լքելը նա պատճառաբանել էր հայրենիքի հանդեպ ունեցած սիրով ու կառավարության դեմ պայքար մղելու անհրաժեշտությամբ, որին մեղադրում էր հարուստների և աղքատների միջև անջրպետ ստեղծելու մեջ: Այս մասին գրում է «Ռոյթերսը», որին մեջբերել է «Հյուրիեթը»:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031