Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը լոնդոնյան օլիմպիադայից հետո հիշել է Լենին պապի թաղման անեկդոտը

Հոկտեմբեր 03,2012 18:01

ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարից հետաքրքրվեց՝ ես ձեր նախորդ ելույթից հասկացա, որ առաջընթաց է եղել մեր մարզիկների ելույթը՝ լոնդոնյան օլիմպիադայում. «Լոնդոնյան օլիմպիադայի մասին պաշտոնական կարծիքը ո՞րն է: Ինչպե՞ս է շտկվելու իրավիճակը, որպեսզի հաջորդ անգամ մենք նման «առաջընթացներ» չարձանագրենք»:

Նախարար Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց, որ գնահատականը միանշանակ բավարար է. «Կխնդրեմ ավելի զուսպ լինենք մեր մարզիկների նկատմամբ: Խայտառակ ելույթ չի եղել: Հարեւան պետությունների հետ չեմ ուզի համեմատել, որովհետեւ թե՛ ֆինանսավորումը, թե մարզաբազաների առկայությունը անհամեմատելի են»:

Ըստ Լեւոն Մարտիրոսյանի, սա իրեն հիշեցրեց պրոլետարիատի եւ Լենին պապիի հայտնի անեկդոտը, ըստ որի, երբ պրոլետարիատը թաղել է Լենինին, հետո պարզվել է, որ Լենին պապին ոչ միայն չի մահացել, այլեւ կենդանիներից կենդանին է. «Մինչեւ հետ եկան մեր մարզիկները Լոնդոնից, պարզվեց՝ փառավոր հաղթանակ են տարել»:

Նախարարը հակադարձեց՝ «Ոչ ոք չի ասել փառավոր հաղթանակ են տարել: Գնահատականը եղել է բավարար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031