Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է ընտրական բռնարարքի գործով նախաքննությունը

Հոկտեմբեր 03,2012 17:50

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է  2012թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք՝ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում նույն համայնքի ղեկավարի թեկնածու Մասիս Փափագի Ղազարյանի և վերջինիս ընկերոջª Արմենակ Ռաֆիկի Ծատուրյանի կողմից Արթուր Մարտիրոսյանի և Արմեն Ենոքյանի նկատմամբ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքների միջոցով համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկիª Սերյոժա Սուքիասյանի օգտին չքվեարկելուն հարկադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի  նախաքննությունը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2012թ. սեպտեմբերի 23-ին կայանալիքª Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում նույն համայնքի ղեկավարի թեկնածու Մասիս Փափագի Ղազարյանի և վերջինիս ընկերոջª Արմենակ Ռաֆիկի Ծատուրյանի կողմից Արթուր Մարտիրոսյանի և Արմեն Ենոքյանի նկատմամբ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքների միջոցով համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկիª Սերյոժա Սուքիասյանի օգտին չքվեարկելուն հարկադրելու համար Մասիս Փափագի Ղազարյանին և Արմենակ Ռաֆիկի Ծատուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով£

Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է մեղադրյալներ Մասիս Ղազարյանին և Արմենակ Ծատուրյանին առաջադրված մեղադրանքը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ համապատասխան որոշում կայացնելու համար£

 

Հատուկ քննչական ծառայության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031