Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանացիներն ամենադեպրեսիվն են

Հոկտեմբեր 03,2012 17:28

«Mori international agency corporation»-ը հրապարակել է սոցհարցման արդյունքներ, որոնք անցկացվել են տարբեր երկրներում, պարզելու համար ամենադեպրեսիվ ազգաբնակչություն ունեցող երկիրը: Հարցման են ենթարկվել գերմանացիները, իտալացիները, թուրքերը, բրիտանացիները, իսպանացիները, ֆրանսիացիները եւ այլք:

Հարցվածների 20 տոկոսից ավելին նշել է, որ նմանատիպ առողջական խնդիր ունեցել է, իսկ յուրաքանչյուր 10-րդ հարցվող պատասխանել է, որ այդ պահին դեպրեսիայի դեմ պայքարի մեջ է:

Պարզվել է, որ այս առումով առաջատարը Մեծ Բրիտանիան է: Այստեղ հատկապես գրասենյակային աշխատանք կատարող մարդիկ են տառապում դեպրեսիվ խնդիրներով: Մասնագետներին զարմացրել է այն, որ հոգեկան այդ վիճակը, բրիտանացիների աշխատանքի որակի վրա բացասական ազդեցություն չի ունենում:

Պարզվել է նաեւ, որ ամենաերջանիկ եվրոպացիներն ապրում են Իտալիայում:

Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031