«Կինո-տեատր» լրատվականը անդրադարձել է Հայաստանում անցկացվող «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնին՝ նշելով, որ փառատոնի բացմանը Ճապոնիայից ժամանած «Դադադադան տենկո» թմբկահարների խումբը զարմացրել է հանդիսատեսին իրենց երաժշտական և խորեոգրաֆիկ ներկայացումով:
Խմբի պարող Մոնդորի Իսայան լրատվականին բացատրել է, որ իրենց ելույթում խումբը համատեղել է ժամանակակից արվեստն ու ճապոնական ավանդույթները. «Հայաստանն այն երկիրն է, որը մենք վաղուց էինք երազում այցելել: Ինձ թվում է՝ հայկական մշակույթը որոշակի ազդեցություն է թողել մեր մշակույթի վրա», – ասել է Մոնդորին:
Լրատվականը գրում է, որ բացի երաժշտական գործիքներից՝ խումբն օգտագործում է երգեր և պարեր, ինչը ներկայացումներում հազվադեպ է հանդիպում:
Կարդացեք նաև