Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ենք տեսնում երազներում

Հոկտեմբեր 03,2012 17:18

«Ռեալի» դաշտում ֆուտբոլ էի նայում : Դա ամենաերջանիկ պահերից մեկն էր։ Ես այնքան էի տպավորվել, որ քնիս մեջ լաց էի լինում։ Հետո, երբ արթնացա, տեսա, որ իրոք աչքերս թաց են»,- պատմում է 19-ամյա Գայանեն։

Գրեթե բոլոր մարդիկ (բացի ծայրահեղ հոգեկան խանգարում ունեցողներից) երազներ են տեսնում։ Սակայն դրանց մեծ մասը մոռացվում է արթնանալուց 5 րոպե հետո, իսկ 10 րոպա անց մոռացվում է արդեն 90%-ը։ Երազների մոտ 12%-ը սև ու սպիտակ են, դրանցից ամենևին էլ պետք չէ վախենալ։ «Ինձ թվում էր, որ միայն ես եմ սև ու սպիտակ երազներ տեսնում։ Ես անգամ վախենում էի ուրիշներին պատմել իմ երազների մասին։ Կարծում էի՝դրանք դժոխքի հետ ինչ-որ կապ ունեն, բայց երբ դպրոցում ուսուցչուհիս անդրադարձավ այս թեմային ու ասաց, որ դա նորմալ է, ես պարզապես ամաչեցի իմ անմտության համար»,- ժպիտով պատմում է 16-ամյա Անժելան։

Երազները լինում են նաև գունավոր։ «Այն մարդիկ, ովքեր կուրանում են ծնվելուց հետո, ևս կարող են տեսնել պատկերներ իրենց երազներում: Նրանք, ովքեր կույր են ծնվում, չեն տեսնում պատկերներ, նկարներ, բայց ունենում են հավասար չափով գունեղ երազներ համի, հոտի ձայնի հպման և էմոցիաների տեսքով»,-հաղորդում է hogeban.info-ն։
Մարդիկ, ովքեր երկար ժամանակ ծխախոտ են ծխել և հետո թողել, տեսնում են ավելի գունավոր երազներ, քան երբևէ:  Գրեթե բոլորիս հետ պատահում է, որ քնի մեջ լացում ենք, սով կամ ծարավ ենք զգում, բայց թերևս քչերս ենք նկատում , որ մենք քնած ժամանակ անշարժանում ենք (հավանաբար որպեսզի կանխվի ձեր երազների գործողությունների իրական կատարումները մարմնի կողմից): «Բանն այն է, որ նշագեղձերը սկսում են արտադրել հորմոն, որը օգնում է խթանել քունը և նեյրոնները ազդակ են ուղարկում ողնաշարին, որը թուլացնում է մարմինը և հետո դառնում պարալիզացված»,-գրում է կայքը։
Վերջերս էլ Մոնրեալի համալսարանի գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել պարզելու, թե ինչ են տեսնում կանայք ու տղամարդիկ իրենց երազներում: Պարզվել է, որ երազների գերիշխող թեման սեքսն ու հետապնդումներն են: Սեքսի վերաբերյալ երազներ են տեսնում տղամարդկանց 85, իսկ կանանց՝ 73 տոկոսը։ Իմիջիայլոց երազներում հիմնականում տեսնում ենք անծանոթների։ Պարզվել է նաև, որ 20-30 տարեկանն ընկած ժամանակահատվածում մարդիկ հիմնականում տխուր երազներ են տեսնում։ Ընդ որում կանայք ավելի շատ մղձավանջներ են ունենում, քան տղամարդիկ:

 

Նազենի Բաղդասարյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031