Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարում է հանցագործության մասին, բայց ոչ ԱԱԾ-ն, ոչ էլ ոստիկանությունը գործին ընթացք չեն տալիս (Տեսանյութ)

Հոկտեմբեր 03,2012 16:59

Դավիթ Ծաղիկյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ իր երեխային իրենից խլելու համար նախկին կնոջ հայրը, Լեւ Եսոյանը, որը ոստիկանության գնդապետ

Է, կարողացել է փորձագիտական կենտրոնում «հարցերը լուծել» ու այնպիսի փաստաթուղթ ձեռք բերել, թե իբր երեխան Դավիթից չէ սերված: Երեխայի մորական պապը որդեգրել է Դավիթի երեխային:

Երեխայի իսկական հայրը 4 տարի է հանցագործության մասին հայտարարություն է անում, սակայն, ինչպես Դավիթն է ասում, իրավապահ մարմինները խուսափում են գործին ընթացք տալ. «Ընդունում են, որ փորձագիտական կենտրոնի ղեկավար Շոթա Վարդանյանի ու նրա աշխատակից Մարինա Բաղդասարյանի արարքի մեջ կա հանցակազմ, բայց ոչինչ չեն ձեռնարկում: Ես կարող եմ փաստեր ներկայացնել, թե որտեղ, երբ եւ ինչպես են հանդիպել ու կաշառել փորձագիտական կենտրոնի աշխատակցին, բայց իրավապահները, անընդհատ փորձում են կոծկել այս գործը: Ինձնից որեւէ մեկը փորձանմուշ չի վերցրել, բայց եզրակացություն են տվել, թե երեխան ինձանից չէ սերված, պատկերացնո՞ւմ եք ինչքան թքած ունեն էս երկրի, օրենքների վրա, ու ինչ աստիճանի անպատժելի են իրենց համարում, որ անգամ առանց իմ փորձանմուշի են փորձաքննության արդյունքները կեղծում»:

Դավիթի խոսքերով, դա է պատճառը, որ մերժում են արտերկրում փորձաքննություն անցկացնելու իմ պահանջը. «Սկզբում  պատճառաբանում էին, թե պետությունը նման հնարավորություն չունի եւ ես իմ միջոցներով պետք է անեմ, բայց, երբ ես ասացի, որ պատրաստ եմ իմ գումարներով դրսի փորձագետներ հրավիրել կամ փորձաքննությունն արտերկրում  անցկացնել, հրաժարվեցին` ասելով, որ Հայաստանում գործում է նման կենտրոն եւ հենց այդտեղ պետք է անենք»:

Այժմ մեր ձեռքի տակ է Դավիթ Ծաղիկյանի`Ազգային անվտանգության ծառայությանն ուղղված դիմումի պատասխանը, որտեղ ԱԱԾ քնչական վարչության պետ, գնդապետ Մ. Մարուքյանը նշում է, թե մերժում է արտերկրում փորձաքննություն անցկացնելու Դ. Ծաղիկյանի միջնորդությունը, քանի որ ՀՀ տարածքում գործում է ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործական կենտրոնը, որտեղ հնարավոր է անցկացնել դատագենետիկական փորձաքննությունը: Սակայն Դավիթը պնդում է, որ այս անգամ փորձաքննությունը դրսում արվի, որպեսզի հնարավորություն չլինի արդյունքները կեղծելու:

Դավիթի դժգոհությունների մանրամասները` տեսանյութում.

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031